HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առաջարկվում է դատախազներին ամսական հավելում տրամադրել՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազներին ամսական հավելում տրամադրել՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով: Նախագիծը ներառված է Կառավարության հունվարի 19-ի օրակարգում։

2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող 432 անձանց ամսական դրույքաչափի 92 %-ի չափով հավելում նախատեսելու դեպքում, նախնական հաշվարկով, տարեկան անհրաժեշտ է շուրջ 2 մլրդ 443 մլն դրամ։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ կապահովվի դատախազների աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրություն:

Դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգում մինչև 2024թ. ավարտը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:

Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք 2023թ. հունվարի 1-ից ստանալու են հավելում պաշտոնային դրույքաչափի 92 %-ի չափով՝ նախկին 100 %-ի փոխարեն:  

Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։

«Առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները»,- ասված է նախագծում։

Կառավարության հավանությունը ստանալու դեպքում նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter