HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անկանխիկ առևտրի համակարգով 800 մլն դրամ է վերադարձվել քաղաքացիներին․ Փաշինյան

Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգն, ըստ էության, բարեհաջող զարգանում է։ Այսպիսի տեսակետ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հունվարի 12-ի նիստում՝ ներկայացնելով հետվճարի վերաբերյալ տվյալները։

Ըստ Փաշինյանի՝ 2022 թ․ հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական, այսինքն՝ չնչին շրջանառություն կար։ Արդեն հուլիսին 524 մլն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝ 1 մլրդ 412 մլն դրամի, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն դրամի, նոյեմբերին՝ 2 մլրդ 231 մլն դրամի, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն դրամի։

«Ըստ այդմ, մենք ու ծրագրին մասնակցող բանկերը հուլիսից մինչև այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիերին»,- նշեց վարչապետը։

Հուլիսին վերադարձվել է 44 մլն դրամ, օգոստոսին՝ 74,4 մլն դրամ, սեպտեմբերին՝ 118,7 մլն դրամ, հոկտեմբերին՝ 151,3 մլն դրամ, նոյեմբերին՝ 185,6 մլն դրամ, դեկտեմբերին՝ 226 մլն դրամ։

Փաշինյանը նշեց՝ դեկտեմբերին հետվճար է ստացել արդեն 67 000 մարդ։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։

«Երբ մենք սեպտեմբերին թոշակներն ավելացնում էինք, ցավոք, գնաճն ավելին էր, քան ավելացումը։ Հիմա ստացվում է, որ 2022-ին թոշակը ավելացրել ենք միջինում 3000 դրամ +3400 դրամով, այսինքն՝ 6400 դրամ։ Սա մի մեխանիզմ է, որի արդյունավետությունը մենք այսօր տեսնում ենք»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց՝ հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում թոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Նա նաեւ նշեց՝ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ շրջանառությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter