Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայում Հայաստանի ռազմական կցորդ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի ռազմական կցորդ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին): Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել