HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը:

«Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Սերոբ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև մարմնական վնասվածք է պատճառել նրա 37-ամյա եղբորը:

Ոստիկանության Արարատի բաժնի, մարզային վարչության և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդը ժամը 2.35-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հանցագործության գործիքը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter