Նորակերտում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհեր
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17։43-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են VAZ-2107 և VAZ-2101 մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած:
Թարմացում․ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ-2101 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ք․-ի (ծնված 1970 թ.) և Է․ Մ․-ի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։
VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել