HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանությունը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել և գծային բաժին են տարել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Կոնստանտին Խ.-ին, որը 2018 թ. փետրվարի 9-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter