HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ-ն հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտել ԱՍՀ նախարարության հայտարարած գնման ընթացակարգերում 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տուն-ինտերնատների, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնների, մանկատների և այլ նմանատիպ հաստատությունների կարիքների համար սննդի մատակարարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերին մասնակցած «Դանինի» հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման, «Տումոե», «Ֆուդսիթի», «Ջուզեպպե» և «Խաչմիք» ընկերությունների վարքագիծը որակել է որպես հակամրցակցային համաձայնություն։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները հանդիսացել են փոխկապակցված անձինք, որոնք  2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են էլեկտրոնային աճուրդի ձևով հայտարարված գնման ընթացակարգերին՝ վարելով համաձայնեցված քաղաքականություն:

Մասնավորապես, գործելով «Ֆուդսիթի» ընկերության օգտին, մյուս չորս ընկերություններն այն սակարկումների ընթացքում, որտեղ մրցակիցը սակարկման ընթացքում ներկայացրել է այնպիսի գին, որը ցածր է եղել «Ֆուդսիթի» ընկերության նախնական գնային առաջարկից, ներկայացրել են անհամեմատ ցածր գներ՝ բացառելով մրցակիցների կողմից սակարկելու հնարավորությունը, խաթարելով գնման ընթացակարգը, իսկ այն սակարկումների ընթացքում,  որտեղ «Ֆուդսիթի» ընկերությանն առաջին փորձից հաջողվել է հաղթող ճանաչվել կամ գնման առարկան դուրս է եղել վերջինիս հետաքրքրությունների շրջանակից, սակարկումներին չեն մասնակցել։

Հանձնաժողովի որոշմամբ՝ վերոնշյալ ընկերությունների նկատմամբ նշանակվել է տուգանք 13 918 638 դրամ ընդհանուր գումարի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter