HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերով գրասենյակի տնօրենն այցելել է հայ-ադրբեջանական սահման

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այսօր այցելել է Հայաստանի Գեղարքունիքի մարզ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ, նա եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում»,- ասված է դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter