Կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ և 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցներով։
Ընթացիկ տարում, առգրավվել և շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Թմրանյութ վաճառողները տելեգրամյան ալիքներով Հայաստանում նոր մեխանիզմ են կիրառում՝ մարիխուանայի վաճառքն իրականացնում են կրիպտոարժույթի փոխանակման միջոցով։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ:
Թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում։
Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։
Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվել է 4գ-ից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ: Օգոստոսի 23-ին ևս 28-ամյա մեկ այլ տղամարդու մարմնում հայտնաբերվել է 16գ-ից ավել մարիխուանայի փաթեթներ։
Հայտնաբերված թմրամիջոցները պետք է տեղադրվեին Երևան քաղաքի գերեզմանատներից մեկում։ Գերեզմանատուն են ժամանել ՀՀ քաղաքացի ամուսիններ: Վերջիններս թմրամիջոցները թաքստոցից վերցնելուց հետո ձերբակալվել են։