Նա հավելել է, որ «իրանցի որոշ ծայրահեղականներ խոսում էին խիզախորեն, բայց չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց» ու «նրանք բոլորը հիմա մահացած են»։
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է իսրայելական Ynet-ը, հարձակման թիրախում Թավրիզն ու Իրանի հյուսիս-արևմուտքն են։
Գերատեսչությունում հավելել են, որ «այժմ, երբ Երուսաղեմը գրաված ահաբեկչական ռեժիմն անցել է բոլոր կարմիր գծերը, այդ հանցագործությանը պատասխանելու համար ոչ մի սահմանափակում չի մնացել, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին ու նրա
Լրատվամիջոցի տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը գործողությունն իրականացրել է Իրանի խորքերում՝ հարվածային համակարգեր տեղադրելով տրանսպորտային միջոցներում և Թեհրանից ոչ շատ հեռու ստեղծելով դրոնների բազա։
Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին, հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի, կոչ է արել «անհապաղ և վճռականորեն» դատապարտել Իսրայելի հանցավոր ագրեսիան և շտապ հավաքական գործողություններ ձեռնարկել:
Միակողմանի հարձակումն ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է։ Քանի որ այն տեղի է ունենում հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին, այն վտանգում է խաղաղության հաստատման ջանքերը, նաև՝ տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Իրանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է գիշերը իսրայելական զինված ուժերի կողմից Իրանի օբյեկտների վրա Իսրայելի հարձակումը՝ հայտարարելով, որ իր վարչակազմը նախկինի պես հավատարիմ է խնդիրների լուծման դիվանագիտական ճանապարհին։
Հունիսի 13-ին նախատեսված մի շարք չվերթեր Երեւանից Դուբայ, Աբու Դաբի, Թեհրան եւ Թել Ավիվ չեղարկվել են։