Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, Ալիևը հայտարարել էր, որ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։
Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի պաշտոնական բացման արարողությանը։
«Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր հնարավորություն ողջ տարածաշրջանի համար։ Նախատեսվող ավտոմոբիլային և երկաթուղային գծերը առևտրային և տնտեսական հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- հայտարարել է Էրդողանը։
Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է երկու երկրների նախագահների հանդիպման բաց հատվածը, որտեղ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է նաև Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնի մասին։
Ղարիբաշվիլինհարավկովկասյան հարևաններին և միջազգային գործընկերներին առաջարկել է հարթակին միանալ։
Գերիների փոխանակումը սովորական գործընթաց կլիներ, եթե աչքի չընկներ այն հանգամանքը, որ պետական որևէ մարմին պաշտոնապես հաղորդագրություն չտարածեց նրանց վերադարձի վերաբերյալ։
Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ Երևանին կոչ անելով ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև։
Ինձ պետք չէին լրացուցիչ ինչ-որ պահեր, որոնք կապված էին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէր, այլ երկրի, իսկ դա մենք մեզ թույլ տալ չէինք կարող»,- ընդգծել է Ալիևը։
Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանն այդ հայտարարությունն արել է «հինգի» կամ «վեցի» հարթակի մասին խոսելիս։
Ծրագիրը վիճահարույց էր և հանրային դժգոհությունների մեծ պատճառ էր դարձել։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջից բողոքի ցույցերը գլխավորում էր «Ռիոնի հովտի պահապաններ» կազմակերպությունը։ Արդյունքում, Վրաստանի կառավարությունը որոշեց վերանայել շինարարությունը։
Թուրք զինծառայողներն սիրիական կողմում կապահովեն երկու երկրների պետական սահման տանող ճանապարհները և Իդլիբում սիրիական ուժերի հարձակման դեպքում ստիպված կլինեն դիմակայել նրանց։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim-ը։
Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անմիջապես և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն։
Նախորդ շաբաթ ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսով վարակման 3,67 միլիոն դեպք, ինչը 9 %-ով ավելի ցածր է, քան նախորդ յոթ օրերին։
Սեպտեմբերի 20-ին Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հարձակման տուժածների թիվը հասել է 43-ի։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենին։
Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ քննարկելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը։
Ըստ ամերիկյան կողմի՝ կողմերը քննարկել են Կովկասում, հատկապես Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ «Բնականաբար նրանք խոսել են նաև Սիրիայից ու Աֆղանստանից»,- հավելել է ամերիկացի գործիչը։
Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման կլինի Համաշխարհային բանկի կողմից Աֆղանստանի առողջապահական հատվածին օգնության տրամադրման դադարեցումը, ինչպես նաև դրա վերականգնման հնարավորությունները։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հարձակման արդյունքում զոհվել է 8 մարդ։ Ի սկզբանե հայտարարվում էր 5 զոհի և ևս 6 տուժածի մասին։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 28-ի, որոնցից 19-ը ստացել են հրազենային վնասվածքներ։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման հարց, որն իրար կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը, չի քննարկվում։ Այդ մասին Երևանում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Սա պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն էր, որի մասնակիցներից և ոչ մեկը պրոֆեսիոնալ աստղագնաց չէր։ Բոլոր չորս մասնակիցները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, Հեյլի Արսենոն, Սիան Պրոկտորը և Քրիս Սեմբրոսկին զբոսաշրջիկներ էին։
Էրդողանն այդ մասին հայտարարել է Նյու Յորք նախատեսվող այցից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին, որտեղ Թուրքիայի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային հերթական նստաշրջանին։
Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից անմիջապես հետ է կանչում իր դեսպաններին՝ Կանբերայի կողմից Փարիզի հետ ֆրանսիական սուզանավերի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրի չեղարկման ֆոնին։
ԱՄՆ-ն խոստովանել է, որ օգոստոսի 29-ին ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուի հարվածի արդյունքում Քաբուլում զոհվել է 10 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Քենեթ Մաքքենզին՝ ներկայացնելով ռազմական հետաքննության արդյունքները։
Քննարկման հիմնական թեման կդառնա սիրիական Իդլիբում առկա իրավիճակը։ Ավելի վաղ, Թուրքիան հայտնել էր սեպտեմբերի 12-ին Իդլիբում իր երկու զինծառայողների մահվան մասին։
Խճանկարի չափսերը կազմում են 3X7 մետր։ Այն բաղկացած է 3147 քարերից։ Նախնական գնահատմամբ՝ խճանկարը 3500 տարեկան է։ Գտածոն թվագրվում է Խեթական թագավորության ժամանակաշրջանին, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. XVIII-XII դարի սկզբին Փոքր Ասիայում։
Rolls-Royce ընկերությունն իրականացրել է իր Spirit of Innovation («Նորարարության ոգի») էլեկտրական ինքնաթիռի առաջին փորձարկումները։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանում մեկնարկել են VIII գումարման Պետական Դումայի եռօրյա ընտրությունները։ Առաջին ընտրական տեղամասերը սեպտեմբերի 17-ին Երևանի ժամանակով 00:00-ին բացվել են Հեռավոր Արևելքում (Չուկոտկա և Կամչատկա)։
Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ արտահոսած ֆայլերի մեջ կա այն հոգևորականների ցանկը, որոնք սեռական կապ են ունեցել միանձնուհիների հետ։ Կա տեղեկատվություն նաև 36 հոգևորականների մասին, որոնք «ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում»։
Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ երկու հրթիռ է արձակել։ Այդ մասին հայտնում է Kyodo News-ը։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ԿԺԴՀ-ի կենտրոնական շրջաններից։
Այդպիսի օգտատերերի գրառումների վերահսկողությունն իրականացվում է հատուկ ծրագրով, որի շնորհիվ սոցիալական ցանցի ալգորիթմներն ավտոմատաբար չեն թաքցնում այն բովանդակությունը, որը կարող է խախտել ատելության քարոզի, բռնության հրահրման արգելքի մասին կանոնները։
Հաշվի առնելով կառավարությունների, բանկերի, կորպորացիաների և տնային տնտեսությունների պարտքերը, համաշխարհային պարտքն աճել է 4,8 տրիլիոն դոլարով, հասնելով 296 տրիլիոն դոլարի։
Վերջին հետազոտության համաձայն՝ դրանք հայտնվել են 7-8 հազար տարի առաջ, որը նրանց դարձնում է կենդանիների գիտությանը հայտնի ամենահին ժայռաքանդակները։ Դրանք ավելի հին են, քան Սթոունհենջը (4,5-5 հազար տարի) և Գիզայի բուրգերը (4,5 հազար տարի)։
Իսրայելցի պաշտոնյան կարծում է, որ դիվանագիտական ջանքերը չեն օգնի խոչընդոտել միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացին։
Քաբուլի նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ «Թալիբան»-ի հիմնադիրներից մեկը՝ փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարը վիճել է փախստականների հարցերով նախարար և «Հաքանիի ցանց» կազմակերպության ներկայացուցիչ Հալիլ Ռահմոն Հաքանիի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Կրեմլի պաշտոնական կայք էջում հայտնվել է հաղորդագրություն երկու երկրների նախագահների հանդիպման մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը բողոքի նամակներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ։
Այդ մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ France 5 հեռուստաընկերության եթերում։
16 էջանոց փաստաթուղթը թվագրվում է 2016 թվականի ապրիլի 4-ին։ Ինչպես գրում է Associated Press-ը, փաստաթուղթը պարունակում է հարցաքննության հակիրճ շարադրանք, որը 2015 թվականին իրականացվել է մի մարդու հետ.
Կառավարության միակ հայազգի նախարար է նշանակվել Ջորջ Պուճիքյանը, որը կզբաղեցնի արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ավանդաբար, Լիբանանի հայ համայնքն իր տեղն ունի կառավարության կազմում։ Թեկնածությունն առաջադրել է ՀՅԴ-ն։
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ՝ սեպտեմբերի 10-ին՝ պատասխանելով Յալթայի եվրոպական ռազմավարության Yes Brainstorming ֆորումի մոդերատորի հարցին, որն անց է կացվում Կիևում։
Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 175 միլիոն ամերիկացի, իսկ պատվաստանյութի մեկ դեղաչափ ստացել է ավելի քան 200 միլիոն մարդ։ Բայդենի նոր նախագծով պատվաստման ենթակա կլինի ևս 80-100 միլիոն մարդ։
Իր հերթին Պուտինը չի բացառել հետագայում Բելառուսի և Ռուսաստանի միութենական խորհրդարանի ստեղծման հանգամանքը, բայց հավելել, որ սկզբում պետք է ստեղծել ինտեգրման տնտեսական հիմքեր։
Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ սեպտեմբերի 9-ի երկրորդ կեսին Կրեմլում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է «Белта» գործակալությունը։