
Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Թեհրանում
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Թեհրանում անցկացնել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
Քննարկելով տարածաշրջանային խնդիրները՝ իրանցի նախարարը նշել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում նոր իրադարձություններ, ուստի կարիք կա, որ պարբերական խորհրդակցություններ տեղի ունենան երկրների միջև։
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջն է փոխանցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ նա թուրք գործընկերոջը հրավիրում է այցելել Իրան։
Լուսանկարը՝ Իրանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության
Մեկնաբանել