«Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչը։
Աֆղանստանում ընթացող վերջին զարգացումների և տարածաշրջանի վրա դրա հնարավոր ազդեցության մասին զրուցել ենք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։
Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։ «Շփումներ որպես այդպիսին չեն եղել քաղաքական մակարդակում կամ մեկ այլ»,- ընդգծել է նա։
Այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը՝ չինական CGTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կառավարության ծրագրի առաջին բաժինը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։ Կառավարությունը նշում է, որ առաջիկա 5 տարիներին իր շեշտադրումը դնելու է հատկապես տնտեսական, թվային և իրավական դիվանագիտության զարգացման վրա։
Աֆղանստանի անկախության օրվան նվիրված երթի մասնակիցները ծածանում էին ազգային դրոշները, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները սկսեցին կրակել։ Reuters-ը նշում է, որ մինչև վերջ հստակ չէ, թե ինչից զոհվեցին մարդիկ։
Բազմաթիվ տուժածներ ստիպված են սպասել բժշկական օգնության, քանի որ առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել նման քանակությամբ տուժածների։
Ավելի վաղ, Ղանին գրել էր, որ «բախվել է բարդ ընտրության հետ». դեմ առ դեմ կանգնել զինված թալիբներին, որոնք ցանկանում էին մտնել պալատ, թե լքել հայրենի երկիրը։ Վերջինիս խոսքերով՝ նա որոշել է հեռանալ, որպեսզի խուսափի արյունահեղությունից։
ԱՄՆ իշխանություններն սառեցրել են Աֆղանստանի կառավարության պահուստները, որոնք պահվում են ամերիկյան բանկերում: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տարածքների փոխանակման հարցով, ներառյալ Խորհրդային միության ժամանակաշրջանում ՀՀ տարածքում գտնվող նախկին անկլավային տարածքների, Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ, այդ թվում Ադրբեջանի, բանակցություններ չի վարում։
Օգոստոսի 15-ին «Թալիբան» արմատական խմբավորումը մտավ Քաբուլ և իր ձեռքը վերցրեց Աֆղանստանի ողջ իշխանությունը։ Նրանք պատրաստվում են երկիրը դարձնել իսլամական էմիրություն և կառավարել շարիաթով։
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը աջակցում են շարժմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին խնդրել է ուշադրություն դարձնել Արցախի տարանցիկ ներուժին։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Ադրբեջանի կողմից բռնազավթված Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրականացնում են սահմանի ենթակառուցվածքների ամրապնդում։
Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը խոցել են Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ։ Այդ մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Ուզբեկստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Պատճառը սահմանի անօրինական խախտման փորձն է։
ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է առաջիկա ամիսներին հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնել տաջիկ-աֆղանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Starlink արբանյակային համացանցը կհայտնվի Վրաստանի տարածքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը (GITA)։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որն օգոստոսի 15-ին լքել էր այդ երկիրը, իր հետ տարել է կանխիկ թղթադրամներով խոշոր գումար։ Այդ մասին РИА Новости-ին պատմել է Քաբուլում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Նիկիտա Իշենկոն։
Աշխարհի ավելի քան 60 երկիր կոչ է արել հնարավորություն տալ Աֆղանստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին անվտանգ լքել այդ երկրի տարածքը։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 15-ի երեկոյան տարածել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Օգոստոսի 15-ին համաշխարհային մամուլի առաջին էջերում թալիբների կողմից Աֆղանստանն ամբողջապես գրավելու և իշխանության փոխանցման մասին լուրերն էին։ Թալիբներն օգոստոսի 15-ի առավոտյան հայտնվել էին մայրաքաղաք Քաբուլի մատույցներում։
«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են Աֆղանստանի Լողար պրովինցայի վարչական կենտրոն Պուլի-Ալամ քաղաքի գրավման մասին, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի արդյունքում գրանցված զոհերի թիվը հասել է 27-ի։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությանը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը երկու անգամ հրաժարվում է տրամադրել տեղեկատվությունն այն մասին, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ի որ բաժնում, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների, քանի չնույնականացված դի կա։
11 մարդ զոհվել է Թուրքիայի սևծովյան Քասթամոնու նահանգում հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝
«Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ Ղանդահար քաղաքը։ Այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
Իրանում Ռուսաստանի դեսպան հայազգի Լևան Ճաղարյանի լուսանկարը Թեհրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Սայմոն Շերքլիֆի հետ դիվանագիտական սկանդալ է առաջացրել։
ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է կին ընտրվել՝ 2022 թվականի հոկտեմբերին այդ պաշտոնում փոխարինելով նորվեգացի Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին գրում է TACC-ը
Facebook սոցիալական ցանցն իր հերթական զեկույցում հայտնել է, որ Facebook-ից ջնջել է 65 օգտահաշիվ, իսկ Instagram-ից՝ 243, որոնք բոլորը կառավարվել են Ռուսաստանից։ Դրանց միջոցով տարածվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն արևմտյան պատվաստանյութերի վերաբերյալ։
«Թալիբան» շարժման գրոհայինները ներկայումս վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը։ Այդ մասին գրում են Reuters-ը և AFP-ն՝ հղում անելով Եվրամիության իրենց աղբյուրներին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հղել, որը պայմանավորված է Արցախ իրանական բեռնատարների ուղևորությունների հետ։Այդ մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Աթենքի համալսարանի երկրաբանության ինստիտուտի գնահատմամբ՝ ներկայումս Հունաստանի ողջ տարածքում այրվել է շուրջ 90 000 հեկտար անտառային տարածք։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Ադրբեջանը 2021 թվականի առաջին կեսին ավելացրել է պաշտպանական և անվտանգության ոլորտի ծախսերը։ Համաձայն Ադրբեջանի ֆինանսների նախարարության, նշված ժամանակահատվածում պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտների ծախսերն ավելացել են 73,9 %-ով։
Աշխարհի բոլոր ծայրերում կլիմայի փոփոխությունը դառնում է առավել նկատելի և երբեմն հանգեցնում դրամատիկ հետևանքների։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ին առընթեր կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նոր զեկույցի մեջ
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Կունդուզ քաղաքը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Կունդուզը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաք է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «շատ շուտով» երկրի նախագահի պաշտոնում իրեն կարող է փոխարինել մեկ այլ մարդ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Վրաստանն օգոստոսի 10-ից կվերադառնա բաց տարածքներում դիմակների պարտադիր կրման ռեժիմին։ Որոշումն ընդունվել է օգոստոսի 9-ին՝ համակարգող շտաբի նիստի արդյունքներով։ Այդ մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը։
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարությունների իրագործման ընթացքը։
NASA-ն սկսել է փնտրել կամավորների Մարսի վրա կյանքի նմանակման գիտափորձի համար։ Այդ մասին հայտնում է ամերիկյան аbc13 հեռուստաընկերությանը։ Բնական միջավայրը, որտեղ չորս մասնակիցները կապրեն մեկ տարի, ստեղծվել է 3D-տպիչով և գտնվում է Հյուսթոնում։
2021 թվականի ամառն առանձնահատուկ տեղ ունի գլոբալ տաքացման հաղթարշավում և ապացուցել է, որ մոլորակը չի հովանում, այլ տաքանում է։ BBC-ն գրում է, որ 2021 թվականի հուլիսը դարձել է կլիմայի դիտարկումների ողջ պատմության երրորդ ամենաշոգ ամիսը։
Թուրքիայի հարավում շարունակվում է անտառային հինգ հրդեհների մարման աշխատանքները, որոնցից չորսը գտնվում են Մուղլայի նահանգում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
Անտառային հրդեհները մոտենում են Հունաստանի մայրաքաղաքին։ Աթենքի իշխանությունները մայրաքաղաքի հյուսիսային արվարձաններում իրականացրել են բնակչության զանգվածային տարհանում։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Հուլիսի 6-ին զոհվել է 1 մարդ։
Թուրքիայի իշխանությունները երկրի հարավում անտառային տարածքների հրդեհման կասկածանքով ձերբակալել են 6 մարդու։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Cumhuriyet պարբերականին։
Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, սակայն երկիրը պատրաստ է քննարկել փոխգործակցությունը տնտեսական և հումանիտար հարցերում։
Թուրքիայի իշխանություններն օգոստոսի 16-ին կվերաբացեն Անիում գտնվող Մանուչեի մզկիթը, որը վերանորոգվում էր վերջին տարիներին։ Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։
Անկարան Հայաստանին կոչ է անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին ու զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ։ Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ ստեղծել միջուկային զենք, ինչը տեղ չունի երկրի պաշտպանական ռազմավարության մեջ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ադրբեջանը դեռևս չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Միացյալ Նահանգներ մուտքի իրավունք տրամադրել միայն այն օտարերկրացիներին, որոնք ստացել են կորոնավիրուսի ամբողջական պատվաստում։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, The New York Times-ը, CNN-ը։
ՀՀ Կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ Կառավարությունը։