2020 թվականին սկսված կորոնավիրուսի համավարակը Ռուսաստանի տնտեսությանն արժեքային ցուցանիշներով հասցրել է գրեթե 1 տրիլիոն ռուբլու վնաս: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին լքել է իր հիմնադրած Amazon ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ մնալով կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Լիազորությունները կանցնեն Էնդրյու Ջեսիին, որն ավելի վաղ ղեկավարում էր Amazon Web Services ընկերությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին խոստացել է ՀԱՊԿ շրջանակներում աջակցություն՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին լարվածության աճի պարագայում։ Այդ մասին գրում է Новая газета-ն՝ հղում անելով Կրեմլին։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 5-ին շարունակվել է շիրակցի 13 գերիների գործով դատական հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռազմական բլոկը, որը պատասխանատու է Հայաստանի սահմանների անվտանգության համար, փաստորեն բացահայտ հայտարարում է, որ այդ հարցում մեզ վրա հույս մի դրեք, մենք ուղղակի կողքից կհետևենք և հայտարարությունների մակարդակով կողմերին կոչ կանենք չսրել իրավիճակը։
Բաքվից Հայաստան է վերադառնում 15 գերի, իսկ դրա փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին փոխանցել է Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։
Ղրղզստանն առաջարկում է ստեղծել Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը։
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, որը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ, «սահմանային միջադեպ է» և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։
Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության,կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։
«Հետք»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ 12 գերիներին 6 ամսով դատապարտելը նշանակում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գերիների ազատ արձակում, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։
Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Ըստ այդմ, գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս 12-ը՝ 6 ամիս ազատազրկման։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը լրագրողներին հերքել է նախօրեին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել էր, թե իբր իրենք հետաքրքրված են Զանգեզուրի միջանցքով։
Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների գործով դատական գործընթացը, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։
Չինաստանում տոնում են Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը։ Ի պատիվ դրա հուլիսի 1-ին Պեկինի Տյանանմեն կենտրոնական հրապարակում կայացել է հանդիսավոր արարողություն։
Կանադայում անոմալ շոգի արդյունքում մահացել է մի քանի հարյուր մարդ։ Բրիտանական Կոլումբիայի դատական բժշկության ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն այդ նահանգում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 486 հանկարծակի մահ։
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած խումբը ձևավորել է Turkish Democracy Project անունը կրող հարթակ, որը կզբաղվի այդ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարով։
Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը. Ադրբեջան և Պակիստան։
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում հուլիսի 1-ին շարունակվել է հայ 13 գերիների հերթական խմբի դատական գործընթացը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Trend-ը։
Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկկողմ բանակցություններ սկսել։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Եվրոպական խորհրդի որոշմամբ Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արգելքը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է schengenvisainfo.com-ը։
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի գործով դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Բաքվում հունիսի 30-ին շարունակվել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վերջիններիս պնդմամբ Դուբակովը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հանդես է եկել հայկական կողմի օգտին։
Բաքվի դատարանում հունիսի 29-ին շարունակվել է 13 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքվի դատարանում շարունակվում է 14 հայ գերիների գործով դատավարությունը, որոնք մեղադրվում են Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությոնների և այլ հանցագործությունների իրականացման մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ի պատասխան Եվրամիության սահմանած պատժամիջոցների, Բելառուսը դադարեցրել է իր մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
Արտահանձման մասին եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե անձի նկատմամբ քրեական դատավարության կարգով ընթանում է դատական գործընթաց ու կայացվելու է դատավճիռ, ապա հնարավոր է, որ տվյալ անձը կամ անձինք արտահանձնվեն իրենց հայրենի երկիր։
Կանադայի արևմուտքում, մեկ շաբաթվա ընթացքում, բնիկ ժողովուրդների մի քանի բնակավայրերում այրվել են կաթոլիկ չորս եկեղեցիներ։ Մենք գրել էինք, որ այդ շրջանում գտնվող մի քանի գիշերօթիկ դպրոցների տարածքներում հայտնաբերվել են հնդկացի երեխաների գերեզմաններ։
Կանադայում բնիկ ժողովուրդների երեխաների համար նախատեսված նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել է 750 անանուն գերեզման։ Այդ մասին գրում է BBC-ն։
Չինաստանում գիտնականներն ուսումնասիրել են հին գանգ, որի արդյունքում հանգել են այն եզրակացության, որ գանգը պատկանում է մարդուն մինչ օրս անհայտ տեսակին։ Այն հայտնաբերվել է 88 տարի առաջ, սակայն միայն հիմա է հայտնվել գիտնականների ձեռքում։
Թուրքիայում տրվել է Սև և Մարմարա ծովերը կապող «Ստամբուլ» նավանցիկ ջրանցքի կառուցման մեկնարկը, որը կշրջանցի Բոսֆորի նեղուցը։ Այդ մասին հայտնում է «Коммерсант»-ը։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի զինված ուժերը մեծ դեր են ունեցել ադրբեջանցի սպաների և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակի մարտական պատրաստության հարցում։ Այդ մասին Real TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Զաքիր Հասանովը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությունն անհնարին է առանց Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Դատական երկրորդ նիստի ժամանակ դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե հաստատվի նրանց առաջադրված մեղադրանքը, ապա գերիներին սպառնում է 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Զինծառայողների գերեվարման հանգամանքների, նրանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Հետք»-ը հունիսի 1-ին հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն՝ Քարնեգի հիմնադրամի տեսակոնֆերանսի ժամանակ։
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Բաքվում հունիսի 23-ին շարունակվել է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք գերեվարվել էին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով SpaceX-ի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Գվին Շոթվելին։
Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը հայտարարել է, որ հուլիսի 1-ից այդ երկրում կչեղարկվի գիշերային ժամերին մարդկանց փողոցում գտնվելու արգելքը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ 2021 թվականի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանում սկսվել է 13 հայ ռազմագերիների դատավարության նախնական դատական նիստը, որոնք մեղադրվում են, իբր, ահաբեկչական նպատակներով Ադրբեջանի տարածք ներթափանցելու մեջ։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։
Քվեարկության օրվա ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է կազմակերպված, ընթացել սահուն և խաղաղ պայմաններում, առանց լայնածավալ կոպիտ խախտումների, սակայն, այդուհանդերձ նկատվել է որոշակի լարվածություն մի շարք ընտրատեղամասերում։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընթացել են ներհանրապետական օրենսդրությանը համապատասխան։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության վերջնական եզրակացության մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որի միջոցով քվեարկել են օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 20:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 1 281 174-ը կամ 49,4 %-ը։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 989 972-ը կամ 38,17 %-ը։
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 14:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 695 626-ը կամ 26,82 %-ը։