
14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 26,82 %-ը
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 695 626-ը կամ 26,82 %-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Երևանում և մարզերում ժամը 14:00-ի դրությամբ ընտրությունների մասնակիցների պատկերը հետևյալն է.
Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 251 504 -ը, կամ 29,28 %-ը,
Արագածոտնի մարզում 117 472 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 28 987-ը կամ 24,68 %-ը,
Արարատի մարզում 223 360 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 58 767-ը կամ 26,31 %-ը,
Արմավիրի մարզում 235 840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 51 536-ը կամ 21,85 %-ը,
Գեղարքունիքի մարզում 189 527 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 46 268-ը կամ 24,41 %-ը,
Լոռու մարզում 233 552 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 61 081-ը կամ 26,15 %-ը,
Կոտայքի մարզում 242 022 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 66 645-ը կամ 27,54 %-ը,
Շիրակի մարզում 226 763 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 47 969-ը կամ 21,15 %-ը,
Սյունիքի մարզում 109 726 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 36 619-ը կամ 33,37 %-ը,
Վայոց Ձորի մարզում 46 620 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 13 568-ը կամ 29,1 %-ը,
Տավուշի մարզում 109 690 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 32 682-ը կամ 29,79 %-ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել էր 636 055 ընտրող կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 24,53 %-ը։
Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել