«Հետք»-ը Սուրեն Մանուկյանի հետ խոսել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական ուղերձների, Սփյուռքի հայկական կառույցների հետագա գործունեության, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին։
Արևմտյան երկրների ներկայացուցիչները, Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ, համաձայնվել են չեղարկել Իրանի նկատմամբ հիմնական պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իրավիճակը շարունակում է լարված լինել Իսրայելի և Պաղեստինի հետ սահմանին։ Այն թեժ է հատկապես Գազայի հատվածում։
Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները պետք է կարողանան ապրել կողք կողքի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի զարգացմանն ու համագործակցության հեռանկարներին նվիրված կոնֆերանսի ժամանակ։
ՀՀ կառավարության մայիսի 20-ի հերթական նիստին ՀՀ Արտաքին գործերի նախարարության չմասնակցելը պայմանավորված է գործուղումներով։ Այդ մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Սյունիքի մարզ դեսպանների այցը կայացել է Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների նախաձեռնությամբ։ Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում լարված իրավիճակի զարգացմանը։ Այդ մասին հայտնում է «Белта» գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է անում չճամփորդել Հայաստան։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է Պետքարտուղարության պաշտոնական կայք էջում։
Արգելափակվել է բելառուսական Tut.by անկախ լրատվամիջոցը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է պարբերականի հիմնադիրներից մեկը։
Գալապագոսյան կղզիներում բնական պատճառներով փլուզվել է հանրահայտ Դարվինի կամարը։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Բելառուսական ներկայացուցչական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով։
Google Earth-ի պատկերներում Գազայի փողոցներում գրեթե ավտոմեքենաներ չեն երևում։ Համեմատության համար, Հյուսիսային Կորեայի արբանյակային պատկերներում հստակ երևում են ոչ միայն ավտոմեքենաները, այլև մարդկանց կերպարները։
Այդ մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին հայտարարել է ԵՄ Ճգնաժամերի կարգավորման և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Փաստաթղթի ստորագրումը կայացել է երեք երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Ռուս միլիարդատերերի գումարային կարողությունը կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 35 %-ը։ Այդ մասին հայտնում է The Financial Times պարբերականը։ Ուսումնասիրությանը մասնակցած երկրների մեջ Ռուսաստանն այս ցուցանիշով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Չինական «Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը։
Այդ մասին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
BBC-ի միջազգային քաղաքականության փորձագետ Ջոնաթան Մարկուսն ուսումնասիրել է մասամբ ճանաչված այդ պետության կողմից կիրառվող հրթիռները, որոնք հարվածներ են հասցնում Իսրայելի քաղաքներին։ «Հետք»-ը թարգմանաբար ներկայացնում է հոդվածը։
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և կոչ են անում դադարեցնել այն։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները զսպվածության և սահմանային իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի թվիթերյան գրառման մեջ։
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ Այդ մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը։
Վրաստանի իշխանությունները նախատեսում են մի քանի շաբաթից բացել ցամաքային սահմանները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։ Նախարարի կանխատեսմամբ՝ հենց այդ ժամանակ կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել ՀՀ Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպության պաշտոնական կայք էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
Մոսկվայում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը կարտաքսվի Ռուսաստանից։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։
Լրագրող Վադիհ Էլ Հայեքը ռուսական Новая газета պարբերականի համար պատրաստել է «Ո՞վ է սպանում պաղեստինցի հրամանատարներին» հոդվածը։ «Հետք»-ը թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածը։
Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում շարունակում է մնալ մոտ 100 հազար ռուս զինծառայող։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը՝ «Ուկրաինա 30։ Երկրի անվտանգություն» համաժողովի ժամանակ։
Երկու անհայտ անձ կրակ են բացել Կազանի թիվ 175 դպրոցում։ Պաշտոնական տվյալներով կա 8 զոհ, ևս 32-ը հոսպիտալացվել են։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Իրաքի Քերբելա քաղաքում ցուցարարները փորձել են գրոհով վերցնել Իրանի հյուպատոսությունը և այրել հսկիչ անցագրային կետերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը` մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, որտեղ Երուսաղեմում Իսրայելի գործողություններն անվանել է ահաբեկչություն:
Այդ մասին երկուշաբթի օրը` մայիսի 10-ին հայտարարել են Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս։ Այդ մասին հայտարարել են Չինաստանի իշխանությունները։
Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել է առնվազն 220 մարդ։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիս ամսվա վերջ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բացել ևս 6 զորամաս։ Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 8-ին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։
Այս հանգստյան օրերին Երկրագնդի վրա կընկնեն չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորները, որի օգնությամբ ուղեծիր է արձակվել չինական տիեզերակայանի առաջին մոդուլը։ Հայաստանի տարածքը ևս գտնվում է վտանգի գոտում։
Ռումինիայի բնապահպանները պնդում են, որ Լիխտենշտայնի թագավորական ընտանիքի անդամը, որսի ժամանակ, գնդակահարել է Եվրամիության ամենախոշոր արջերից մեկին։ Այդ մասին գրում է BBC-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի տեսակետները տարբեր են, սակայն Ռուսաստանի հետ երկխոսությունը, որպես տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկը, անհրաժեշտ է պահել բաց։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը քննադատել և անօրինական է անվանել հինգշաբթի օրը՝ մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։
Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց հետ վերադարձնելու ուղղությամբ։ Այդ մասին մայիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որն այդ պաշտոնն զբաղեցնում է արդեն 12 տարի, չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այդ մասին գրում է Deutsche Well-ն։
Մալիում իսլամիստներն առևանգել են ֆրանսիացի լրագրող Օլիվիե Դյուբուային։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են արցախյան հակամարտության կարգավորումը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այդ մասին նշվում է «Քաղաքացիական հասարակության ատլաս-2021» զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 4-ին, Բեռլինում։
Եվրահանձնաժողովն առաջարկում է բացել ԵՄ սահմաններն արտասահմանյան բոլոր այն զբոսաշրջիկների համար, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով։
Ղրղզստանի քաղաքացիների թիվը, որոնք տուժել են Տաջիկստանի հետ միջսահմանային վերջին բախումների ժամանակ, հասել է 183-ի, 34 մարդ էլ զոհվել է։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 3-ին հայտարարել է Ղրղզստանի առողջապահության փոխնախարար Ալիզա Սոլտոնբեկովան։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել լրագրողներին։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
NASA-ն դադարեցրել է տիեզերագնացներին 2024 թվականին Լուսին հասցնելու SpaceX ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր երկու շաբաթ առաջ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, որը վճարվում էր ռազմական բյուջեից։ Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջամալ Բրաունը։