Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Важные истории-ի գլխավոր խմբագիր և Новая газета-ի նախկին լրագրող Ռոման Անինի բնակարանը։ Այդ մասին նշվում է Важные истории-ի տելեգրամյան ալիքում։
Թուրքիայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Անթալիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ։
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը՝ անդրադառնալով նաև ապրիլի 7-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։
2016 թվականին Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձից գրեթե հինգ տարի անց թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին զինվորականների հերթական մեծ խմբին։ Այդ մասին գրում է BBC-ն։
Սանկտ Պետերբուրգի պետական լեռնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն դարձել է դոլարային միլիարդատեր։ Այդ մասին գրում է Forbes-ը։ Իր տարեկան վարկանիշային աղյուսակում պարբերականը Լիտվինենկոյի կարողությունը գնահատել է 1,5 միլիարդ դոլար։
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը Դոնբասում ռազմական հակամարտության կարգավորման միակ հնարավորությունն է։ Այդ մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թուրքիայի իշխանությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը Եվրամիության հետ վերսկսելու կառուցողական գործընկերություն բոլոր այն ուղղություններով, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես նախորդ տարի, առաջին հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը 113 միլիարդ դոլարից հասել է 177 միլիարդի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում, հարցազրույց է տվել ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին։ Հետքը ներկայացնում է հարցազրույցում հնչած հիմնական մտքերը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), համաձայն «Газпром экспорт» ՍՊԸ-ի հետ կնքված կարճաժամկետ պայմանագրի, մինչև ապրիլի 15-ը Հայաստան կփոխադրի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։
Իրանի ողջ տարածքում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը։ Այդ մասին ռուսական РИА Новости գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերն ու եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բիշքեկի դատարանը ուրբաթ օրը՝ ապրիլի 2-ին երկու ամսով երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի խափանման միջոց կալանքը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Այսպես, Աթամբաևը կալանքի տակ կմնա մինչև հունիսի 7-ը։
Թուրքիայում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական շտամով վարակման ավելի քան 180 հազար դեպք, ինչը կազմում է այդ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 75 %-ը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հակամարտության մասին լուրերը Կիևի հերթական հորինվածքն է։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Առնվազն 4 մարդ է մահացել Կալիֆոռնիա նահանգի հարավում գտնվող Օրանժ քաղաքի գրասենյակային տարածքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում։ Այդ մասին գրում է BBC-ն։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախում հումանիտար հարցերի, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի՝ ապրիլի 1-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերն ընդգծել են, որ Արցախում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Թուրքիայում շուտով կսկսվեն կորոնավիրուսի սեփական արտադրության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։ Այդ մասին գրում է Interfax-ը՝ հղում անելով երկրի արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքին։
Վրաստանի բնակչության շրջանում զանգվածային պատվաստումները հավանաբար կսկսվեն 2021 թվականի հուլիս ամսից։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ մարտի 30-ին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն։
Անիես Կալամարը զբաղեցրել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ապրիլին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլը կպարունակի տեղեկատվություն նրա իրավական կարգավիճակի, կենսաչափական տվյալների, կեցության վայրի և աշխատանքի վերաբերյալ։
Թուրքիայի անվտանգության խորհուրդը կքննարկի Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքը։ Այդ մասին գրում է Minval.az-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։
2007 թվականի հունվարին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով թուրք նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը։
Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հյուսիսային Կորեան մարտի 25-ի առավոտյան իրականացրել է բալիստիկ երկու հրթիռների փորձարկում։ Այդ մասին գրում է Kyodo News-ը։ Փորձարկումների իրականացումը գրանցել են Ճապոնիայի զինված ուժերը, ինչպես նաև Հարավային Կորեան և ԱՄՆ-ն։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը, քվեաթերթիկների 90 %-ի հաշվարկից հետո, հաղթում է մարտի 23-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը։ Այդ մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ ՌԴ նախագահ չի կարողանա դառնալ այնպիսի մարդ, որը երբևէ ունեցել է երկրորդ քաղաքացիություն կամ այլ երկրում ունեցել է կացության կարգավիճակ։
Թուրքիայի նախագահը ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Նա պնդել է, թե, իբր, Հայաստանն է դիմել սադրանքի, որի արդյունքում սկսվել են ակտիվ մարտական գործողությունները։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով։ Այդ մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը։
Ադրբեջանական կողմը Human Rights Watch-ին մեղադրում է կանխակալ և ոչ օբյեկտիվ մոտեցման մեջ՝ պնդելով, որ հայ ռազմագերիների նկատմամբ իրենց վերաբերմունքը համապատասխանել է միջազգային նորմերին։
ԱՄՆ Կոլորադո նահանգում անհայտ անձը կրակ է բացել սուպերմարկետում, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, այդ թվում մեկ ոստիկան։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 22-ի կեսօրին՝ Բոուլդեր քաղաքում։
ԱՄՆ-ն հրաժարվել է Վլադիմիր Պուտինի՝ Ջո Բայդենի հետ բաց քննարկում անցկացնելու առաջարկից։ Այդ մասին նշվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
ԵՄ խորհուրդը, արտաքին գործերի նախարարների մակարդակով, համաձայնեցրել է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման որոշումը, ինչը պայմանավորված է այդ երկրում մարդու իրավունքների պարբերական խախտմամբ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
ՆԱՏՕ-ի 2021 թվականի գագաթնաժողովը կկայանա Բրյուսելում, սակայն անցկացման ձևաչափն ու ժամկետները դեռևս հայտնի չեն։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել այլ երկրներից երկրպագուներ ընդունելու մտադրությունից։ Այդ մասին գրում է BBC-ն։
Մարտի 19-ի երեկոյան Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում 800 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Այն գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կիլոմետր հեռավորության վրա։
Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի վարչապետ Էրնա Սուլբերգի նկատմամբ։ Այդ մասին գրում է The Guardian-ը։ Նորվեգիայի վարչապետը կասկածվում է հակակորոնավիրուսային սահմանափակումների խախտման մեջ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը։ Ուիլյամ Բերնսն ունի դիվանագիտական ծառայության 30 տարվա փորձ։ Բացի Ռուսաստանից, նա եղել է նաև Հորդանանում ԱՄՆ դեսպանը։
Իրավապաշտպան կազմակերպությունը հարցազրույցներ է վերցրել հայ չորս նախկին ռազմագերիներից, որոնք մանրամասն պատմել են գերեվարման ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումների և ծեծի շարունակական դեպքերի մասին։
Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի կապակցությամբ Բայդենի հղած ուղերձում։
Ռուսաստանը հուսով է, որ նախընտրական շրջանը կառուցողական կանցնի։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մարտի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։