«Տեսեք, թե ինչ վիճակում է Հայաստանը։ Երկիրը ճգնաժամի մեջ է, ամեն օր բախումներ են, ձերբակալություններ, ժողովրդավարության հիմքերը գրեթե ամբողջությամբ կոտրված են։ Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել»,- հայտարարել է Ալիևը։
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը։ Այդ մասին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք տագնապով հետևում ենք Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, որը Կովկասում մեզ համար շատ կարևոր և մոտ դաշնակից է»,- նշել է Պեսկովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին հեռախոսազրույց են ունեցել՝ շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցությունները։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ Անկարայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Թուրքիան փորձում է Վրաստանին համոզել՝ միանալու «3+3» ձևաչափին։
Boeing ընկերությունը կոչ է արել դադարեցնել Pratt & Whitney 4000-112 շարժիչով Boeing 777 ինքնաթիռների թռիչքներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ինքնաթիռներից մեկի շարժիչը այրվել և կործանվել էր թռիչքի ժամանակ։
Գոմա քաղաքում զինված անձինք հարձակվել են ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա, որտեղ գտնվել է նաև Իտալիայի 43-ամյա դեսպանը։ Բացի դիվանագետից, զոհվել է նաև նրան ուղեկցող 30-ամյա իտալացի կարաբինակիրը։ Կան տվյալներ նաև ավտոշարասյան վարորդներից մեկի մահվան մասին։
Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ավարտն էականորեն կկրճատի այն ժամանակը, որն անհրաժեշտ է Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների իրականացման համար։ Այն հնարավորություն կտա Վրաստանին տարանցման նպատակով ներգրավել լրացուցիչ բեռներ։
Ադրբեջանի տարածքից Քարվաճառ նոր ճանապարհի շինարարությունը կսկսվի 2021 թվականի մարտից։ Այդ մասին, Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը։
Ռուսաստանը հարձակվում է արևմտյան ժողովրդավարությունների վրա՝ փորձելով թուլացնել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մյունխենի անվտանգության առցանց համաժողովի ժամանակ։
Ընդորում, ԱՄՆ-ին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային և Հնդկաստանին բաժին է հասնում պատվաստվածների մոտ 65 %-ը։
Այդ մասին գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։ Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։
Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է շուրջ 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը իրադարձությունն անվանել է «առանցքային պահ»՝ երկրագնդի կլիմայի պահպանության գործընթացում։
Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, հաղորդագրություն է տարածվել Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։
Պատճառը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականն է։ Այսուհետ կառավարության բոլոր անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, այդ թվում նաև փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժել է առնվազն 61 մարդ։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Կարմիր կիսալուսնի տարածած հաղորդագրությանը։
Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների վերջնական ոչնչացման ուղղությամբ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) սպառնում է խոշոր տուգանքներ կիրառել կամ Ռուսաստանի տարածքում արգելափակել «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայան»-ը։
Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլարի նոր առևտրային պայմանագրեր կկնքեն: Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը։ Այդ նպատակով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի՝ փետրվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունները։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, փետրվարի 16-ի դրությամբ, ամբողջությամբ պատվաստվել է Իսրայելի բնակչության ավելի քան 28 %-ը և 16 տարեկանից բարձր բնակչության մոտ 39 %-ը։
Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան հաստատվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
«Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Մենք ահաբեկիչներից մաքրված շրջաններում կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշել է Էրդողանը։
Չինաստանը 2020 թվականին դարձել է Եվրամիության գլխավոր առևտրային գործընկերը՝ շրջանցելով ԱՄՆ-ին։ Չինաստանի հետ ԵՄ արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 586 միլիարդ եվրո, իսկ Միացյալ Նահանգների հետ՝ 555 միլիարդ եվրո։
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը առաջիկա հինգ տարիներին պատրաստվում է երկու միլիարդ դոլար ներդնել այն ստարտափերի և նախագծերի մեջ, որոնք ուղղված են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին։
Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունների պատճառով։
Ահաբեկիչները Հալեպից 65 կիլոմետր արևմուտք գտնվող Աֆրինի Ջինդերես արվարձանում ականապատ ավտոմեքենա են պայթեցրել։ Պայթյունի արդյունքում վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։
Տուժածների մեծ մասը (առնվազն 78 մարդ) գտնվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։ Միյագիում էլ տուժածների թիվն առնվազն 55 է։ Դեռևս չկան տվյալներ զոհերի մասին։
Ճապոնիայում շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, տեղի ժամանակով 23:08-ին, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրի ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։
«Մյունխենի անվտանգության համաժողով-2021»-ը (MSC 2021) առկա ձևաչափով կկայանա առաջիկա ամիսներին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին TACC գործակալության թղթակցին հայտնել է համաժողովի ներկայացուցիչ Թերեզա Ֆուքսը։
Թուրքական պետական TRT1 հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման քարտեզը, որն ավելի վաղ պատրաստվել էր ամերիկյան Stratfor ընկերության կողմից։ Ազդեցության գոտում կհայտնվի նաև Հայաստանը։
ԱՄՆ Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի հանրապետական անդամները պահանջել են նահանգապետ Էնդրյու Քուոմոյի հրաժարականը։ Պատճառն այն է, որ Քուոմոն, իբր, խոչընդոտել է ծերանոցներում COVID-19-ից մահացությունների իրական թվերի հրապարակմանը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին նշանակել է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնում՝ ազատելով արդյունաբերության և շինարարական արտադրության նախարարի պաշտոնից։
Արդեն այս շաբաթ քաղաքականության վերաբերյալ գրառումները կնվազեն Կանադայի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի օգտատերերի համար, իսկ առաջիկա շաբաթներին՝ Միացյալ Նահանգների։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հասանելիություն չի ունենա Twitter սոցիալական ցանցին, եթե նույնիսկ դարձյալ հավակնի ԱՄՆ նախագահի պաշտոնին։ Այդ մասին CNBC հեռուստաընկերության եթերում չորեքշաբթի՝ փետրվարի 10-ին հայտարարել է Նեդ Սիգալը։
Ռուսական և թուրքական զինուժը, որը նախատեսում է Իդլիբի նահանգում մասնակցել միացյալ պարեկությանը, անց է կացրել զորավարժություններ, որոնք ուղղված են պարեկային տարբեր գործողությունների մշակմանն ու իրականացմանը։
Այդ մասին հայտնել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։ Դուրովը չի նշել, թե ինչքան է մեծացել մեսենջերի լսարանը։ Դեռ անցած ամսվա կեսերին Դուրովը հայտնել էր, որ Telegram-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը։
Մոսկվայից Երևան կանոնավոր թռիչքները կվերականգնվեն փետրվարի 15-ից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ Երևանից հետադարձը կլինի երկուշաբթի, կիրակի և հինգշաբթի օրը երկու թռիչք հաճախականությամբ։
Իրանում երեքշաբթի՝ փետրվարի 9-ից մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որոնք իրականացվում են ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով։Պատվաստումների մեկնարկը տվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Ադրբեջանը 2020 թվականին Թուրքիայից ձեռք է բերել 260,8 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանք, ինչը 194 %-ով ավելին է, քան 2019 թվականին: Այդ մասին գրում է minval.az-ը։
Ժոզեպ Բորելը, պատասխանելով Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ խիստ քննադատությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկխոսել և ԵՄ-ն պետք է մտածի պատասխանի մասին, այդ թվում պատժամիջոցների։
Ինջեն Ժողովրդահանրապետական կուսակցությանը մեղադրել է պրոամերիկյան դիրքորոշում ունենալու մեջ։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության 42-րդ տարելիցի պատվին, համաներում է շնորհել 3840 բանտարկյալների, որն այս տարի նշվում է փետրվարի 10-ին։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրում առկա ավանդույթը, համաձայն որի նախկին նախագահները տեղեկացվում են հետախուզության գործունեության մասին, կարող է ընդհատվել։
Ֆրանսիական թանգարանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջին մի քանի ամիսներին փակ են, գտնվում են սննկացման եզրին։ Այդ մասին հայտարարել է Լուվրի և Դեկորատիվ արվեստի ազգային դպրոցի կառավարիչ Ֆրեդերիկ Ժուսեն։