HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է ընդդիմադիր նոր կուսակցության ստեղծման մասին

Թուրքիայում կայացած նախագահական վերջին ընտրությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից դուրս գալու և «Հայրենիք» կուսակցության ստեղծման մասին։ Ինջեն Ժողովրդահանրապետական կուսակցությանը մեղադրել է պրոամերիկյան դիրքորոշման մեջ։

2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Էրդողանը ստացել էր ձայների 52,59 %-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 30,64 %-ը։ «Ներկայիս ընդդիմությունը չի կարող մարտահրավեր նետել իշխանությանը։ Այն սերտաճել է իշխանության հետ և գոհ է դրանից։ Նրանք ժողովրդին ձմերուկի նման բաժանում են երկու մասի։ Իմ ուղին տարբերվում է նրանցից, որոնք ԱՄՆ-ից ժողովրդավարություն են ուզում, որոնք հարցնում են, թե ինչ ենք մենք մոռացել Լիբիայում, ինչու Թուրքիան օգնեց Ադրբեջանին։ Այդ իսկ պատճառով ես դուրս եմ գալիս Ժողովրդահանրապետական կուսակցությունից և ստեղծում եմ «Հայրենիք» կուսակցությունը,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Ինջեն։

Նրա խոսքերով՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը չի կարողացել միավորել կուսակցության անդամներին, զրկված է վստահությունից և հավակնություններից։ Այն հեռացել է իր գաղափարախոսությունից, որը ստեղծել էր Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Ինջեն նշել է, որ ստեղծվելիք կուսակցությունը չի լինի «մեկ մարդու կուսակցություն»։

«Մենք նոր ճանապարհ ենք դուրս գալիս։ Ես հանրապետական եմ, Աթաթուրքի կողմնակից, որի ժառանգությունը մաքրվում է։ Մենք կգանք իշխանության, թող ոչ ոք չկասկածի։ Ժողովրդահանրապետական կուսակցությունը վեր է ածվել միայն ցուցանակի։ Նրա օգտին կքվեարկեն նրանք, որոնք ասում են. «Գրողը տանի, ուրիշ ոչ ոք»։ Մենք այդ մարդկանց ընտրություն ենք առաջարկում։ Մենք կլինենք 83 միլիոնի կուսակցությունը»,- նշել է Մուհարեմ Ինջեն։ 

Նա նաև քննադատել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մեղադրելով նախընտրական խոստումները չկատարելու մեջ։ «Գնալով ընտրությունների՝ Էրդողանը շատ բան էր խոստացել. գործազրկության դեմ պայքար, կոռուպցիա։ Եվ ի՞նչ։ Նայեք թվերին։ Ամեն ինչ ավելի է վատացել։ Երկու տարվա ընթացքում 70 %-ով թանկացել է էլեկտրաէներգիան։ Ամեն ինչ թանկացել է։ Էրդողանն ամեն ինչում մեղադրում է արտաքին ուժերին, ընդդիմությանը, արևմտյան երկրներին։ Նա պետք է հեռանա իր պաշտոնից»,- ընդգծել է Ինջեն։

Լուսանկարը՝ onedio.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր