HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի հոգևոր առաջնորդը համաներում է շնորհել 3840 բանտարկյալի

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության 42-րդ տարելիցի պատվին, որն այս տարի նշվում է փետրվարի 10-ին, համաներում է շնորհել 3840 բանտարկյալների։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։ 

Խոսքը ներման և պատժի ժամկետների կրճատման մասին է։ Ավելի վաղ համաներման նախագիծը և բանտարկյալների համապատասխան ցանկերը Իրանի հոգևոր առաջնորդին ներկայացրել էր երկրի բարձրագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Իրանական օրացույցով, բահման ամսվա 22-րդ օրը, որն այս տարի համընկել է փետրվարի 10-ի հետ, Իրանի գլխավոր ազգային տոներից մեկն է։ Այդ օրը համարվում է Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փեհլեվիի (1941-1979) միապետական կառավարման դեմ պայքարում իսլամական հեղափոխության վերջնական հաղթանակի օրը։ 

Համաձայն Իրանի սահմանադրության՝ հոգևորդ առաջնորդն իրավունքի ունի, Բարձրագույն դատարանի նախագահի առաջարկությամբ, ներում շնորհել կամ էլ կրճատել բանտարկյալների պատժաչափերը։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter