Թրամփը մեկնել է Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազա, որտեղ կայացել է հրաժեշտի կարճ արարողություն։ Այնտեղից Թրամփը կմեկնի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքի Մար ա Լարգո ամառանոց։
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ (Ջո) Բայդենի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, Վաշինգտոնում։
Զեկույցի համաձայն՝ համավարակի արդյունքում կարող է սրվել սոցիալական անհավասարությունը, իսկ առաջիկա 5-10 տարում կարող է թուլանալ աշխարհաքաղաքական կայունությունը։
Իրանը նրանց մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։
Թուրքիայի 60 նահանգներում իրականացված ոստիկանական նոր մասշտաբային գործողության շրջանակներում՝ երկրի դատախազությունը 238 մարդու ձերբակալության օրդեր է տվել, որից 218-ը գործող և նախկին զինվորականներ են։ Այդ մասին հայտնում է TRT Haber-ը։
2-ամյա գործարարը մեղավոր է ճանաչվել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կաշառելու մեջ, որն ավելի վաղ հեռացվել էր իշխանությունից և դատապարտվել 22 տարվա ազատազրկման։
Ռուսաստանը զինվորականների հավելյալ ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին հայտնել է ռուս-սիրիական միացյալ դիտորդական կետի մայոր Դմիտրի Սունցովը։ Ընդհանուր առմամբ այնտեղ կտեղակայվի մոտ 300 զինվորական։
Խիմկիի քաղաքային դատարանի դատավոր Ելենա Մորոզովան, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն 30 օրով կալանավորելու որոշում է արձակել։ «Իվ Ռոշե»-ի գործով Նավալնին կալանավորված կմնա մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը։
Ի սկզբանե ոստիկանները հրաժարվել են հայտնել Նավալնուն, թե արդյոք վերջինս ձերբակալվում է։ Նրանք նաև արգելել են Նավալնու փաստաբանին մոտենալ ընդդիմադիր գործչին, որը ժամանել էր նրա հետ միևնույն թռիչքով։
Գագաթնաժողովը կկայանա 2021 թվականի հունիսի 11-13-ը՝ Անգլիայի հարավարևմտյան Քորնուել թերակղզու Քարբիս Բեյ քաղաքում։ Գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի երկրների առաջնորդներին՝ կմիանան նաև Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի առաջնորդները։
Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Yonhap News Agency գործակալությանը։
Դորսին նաև նշել է, որ մի քանի սոցիալական ցանցերի որոշումն արգելափակել Թրամփի օգտահաշիվները, նախապես համաձայնեցված չի եղել։
Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայք Ռայանը։ Նրա ելույթը հեռարձակել է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգը։
Destatis-ի գնահատմամբ՝ Գերմանիայի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2019 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4,8 %-ը, ինչը 1995 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է 42-ամյա քաղաքական գործիչը։
2003 թվականին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, 50-ամյա Սամանթա Փաուերը 2013-2017 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Հրապարակված քարտեզում կանաչով երևում է տրանսպորտային միջանցքը, որը Նախիջևանը կապելու է Զանգելանի հետ, իսկ այնուհետ շարունակվի դեպի Հորադիզ և Բաքու՝ անցնելով ՀՀ Սյունիքի մարզի տարածքով։
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, արտակարգ իրավիճակի ռեժիմը սկսվել է հունվարի 11-ին և կավարտվի հունվարի 24-ին:
Փաստաթղթում չի նշվում, թե որ ԶԼՄ-ների մասին է խոսքը, սակայն «Интерфакс»-ի տվյալներով՝ վարչական գործեր են հարուցվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի չորս նախագծերի նկատմամբ։
Twitter-ի մամլո ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արգելափակվել է մոտ 70 000 միկրոբլոգ։
«Մենք չենք հրաժարվել ԵՄ լրիվ անդամության մեր ձգտումից։ Brexit-ի արդյունքում աճող անորոշությունը կվերանա միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի Միությանը»,- նշել է Էրդողանը։
Խորհրդարան են անցել նաև «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը՝ ստանալով ձայների 10,95 %-ը, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (9,1 %)։ Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 7 %-անոց ընտրաշեմը։
ՆԱՏՕ-ն Չինաստանին չի համարում իր հակառակորդը, թեև համաշխարհային ասպարեզում նրա վերելքը խնդիրներ է ստեղծում դաշինքի համար։ Այդ մասին իր հոդվածում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Եթե Բերնսը հաստատվի ԿՀՎ ղեկավարի պաշտոնում, նա կդառնա առաջին կարիերային դիվանագետը, որը կգլխավորի հատուկ ծառայությունը։ Ուիլյամ Բերնսը 33 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և ավարտել դիվանագիտական ծառայությունը 2014 թվականին։
Այդ մասին իր ուղերձում Բունդեսթագի պատգամավորներին հայտնել է Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեն։ Ուղերձի տեքստը հունվարի 10-ին հրապարակել է Bild am Sonntag-ը։
«Ազատություն ռադիոկայան»-ի ղազախական ծառայությունը նաև հայտնում է, որ նույն հրապարակում բերման ենթարկվածներից զատ, որոնք հեռացել են ոստիկանական մեքենաներով, հրապարակից հեռացել են նաև չորս միկրոավտոբուսներ, որոնք լցված են եղել ցուցարարներով։
Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ֆրանսիայի նախագահը աջակցել է Ռուսաստանի ջանքերը՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի՝ հունվարի 10-ին անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական կայք էջը։
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը տիեզերք է արձակել հինգերորդ սերնդի թուրքական Türksat 5A գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը, որը տիեզերք է հասցվել Falcon 9 հրթիռի միջոցով։
Pfizer ընկերության հետազոտությունը անց է կացվել այն պացիենտների արյան փորձաքննության հիման վրա, որոնք պատվաստվել էին BioNTech/Pfizer պատվաստանյութով։
Հունվարի 6-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն անխադեպ էր ամերիկյան ժողովրդավարության համար։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա, որտեղ ընթանում էր Կոնգրեսի համատեղ նիստը։
Սպիտակ տան 6 աշխատակիցներ վաղաժամկետ հրաժարական են տվել այն բանից հետո, երբ հունվարի 6-ին գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհով վերցրել էին Կապիտոլիումը։
Associated Press գործակալությունը նշում է, որ Իրաքի դատարանի որոշումը, որի մասին հայտարարվել է Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին, խորհրդանշական բնույթ ունի։
ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները հունվարի 6-ին Վաշինգտոնում ներխուժել են Կապիտոլիում, որտեղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում էր 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
ԱՀԿ փորձագետները պետք է ժամանեին Ուհան, որտեղ 2019 թվականի վերջին, առաջին անգամ, հայտնաբերվել էր կորոնավիրուսը։ Փորձագետները կարծում են, որ այն առաջացել է տեղի շուկայում։
Հունվարի 5-ին, հանդես գալով Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարի բացման ժամանակ, Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ սահմանված նպատակները, որոնք պետք է իրականացվեին մինչև 2020 թվականի ավարտը, որևէ ոլորտում չեն իրագործվել։
Որպես հիմնավորում դատավորը նշել է, որ դատարանի կողմից ուսումնասիրվում է ԱՄՆ դատախազության բողոքը, որը ձգտում է հասնել Միացյալ Նահանգներ Ասանժի արտահանձնմանը։
Եվրահանձնաժողովի կողմից վերջնական հաստատման պարագայում ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը ԵՄ-ում կդառնա երկրորդը՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների պատվաստանյութից հետո։
Վրաստանում ամերիկյան դեսպանությունը նաև հայտարարել է, որ Վրաստան հասցված հացահատիկն ու սոյան, մատչելի գներով, կվաճառվեն մասնավոր ալրաղացներին, իսկ վաճառքից ստացված գումարը ԱՄՆ-ն կներդնի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մեջ։
Երկուշաբթի՝ հունվարի 4-ին այդպիսի որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը։ Դատավորը նշել է, որ արտահանձման պարագայում Ասանժի ինքնասպանության ռիսկն էականորեն կաճի։
Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 4-ին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիան։
Հունվարի 4-ին «OPEC+»-ի նախարարներն անց են կացրել երկու հանդիպում, որի ընթացքում քննարկվել է 2021 թվականի փետրվարից օրական ևս 0,5 միլիոն բարելով նավթի արդյունահանման նպատակահարմարության հարցը։
Այսպիսով, Փելոսին պահպանել է ԱՄՆ-ում երրորդ խոշոր պաշտոնը, որն իր նշանակությամբ զիջում է միայն նախագահի և փոխնախագահի պաշտոններին։ Վերջին անգամ Փելոսին այդ պաշտոնում ընտրվել էր 2019 թվականին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիրն անվանել է «1995 թվականին Եվրամիության հետ կնքված առևտրային համաձայնագրից հետո ամենակարևոր փաստաթուղթը»։
Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը, որը 2020 թվականի հունվարին խոցվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտ, ավարտվել է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին։
Պաշտոնյաները հետևում են հետազոտությունների ընթացքին, դրանց եզրակացություններին և պահանջում, որպեսզի հրապարակումից առաջ դրանք հաստատվեն ՉԺՀ կառավարությանը կից հատուկ խմբի կողմից։
Զելենսկին համապատասխան հրամանագիրը ստորագրել է դեկտեմբերի 29-ին։ Տուպիցկին մեղադրվում է վկաների կաշառման և ակնհայտ կեղծ ցուցմունքներ տալու մեջ։ Ընդորում, նշվում է, որ հրամանագիրն ունի ժամանակավոր բնույթ և չի ենթադրում պաշտոնից ազատում։
Վերլուծաբանների կարծիքով՝ դրան կնպաստի չինական իշխանությունների արդյունավետ գործողությունները՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործընթացում։