HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն ավարտել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը, որը 2020 թվականի հունվարին խոցվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտ, ավարտվել է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին։

Ավելի վաղ, Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը դեռևս Թեհրանից չի ստացել Իրանում ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման տեխնիկական հաշվետվությունը։ Նրա խոսքերով՝ Կիևը կանցնի դատաքննության փուլին միայն այն ժամանակ, երբ կհասկանա, որ Իրանի հետ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները սպառվել են։

«Ավարտվել է աղետի արդյունքների (հետաքննության) ամփոփումը։ Ամփոփիչ հաշվետվությունը հրապարակվել է ինչպես անգլերենով, այնպես էլ պարսկերենով և փոխանցվել մասնակից բոլոր կողմերին»,- նշել է նախարար Մոհամմադ Էսլամին, որի խոսքերը մեջբերել է Իրանի կառավարության տեղեկատվական հարթակը։

Ուկրաինայի միջազգային ավիաուղիները, որն իրականացրում էր Թեհրան-Կիև թռիչքը, կործանվել է 2020 թվականի հունվարի 8-ի վաղ առավոտյան՝ Թեհրանի օդանավակայանից կատարած թռիչքից հետո։ Զոհվել է 176 մարդ, որոնց թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է պատահմամբ, որի պատճառը եղել է մարդկային գործոնը։ Ինքնաթիռն անցել է Իրանի ռազմական օբյեկտներից մեկի մոտով և ընդունվել որպես «թշնամական թիրախ», այն է՝ թևավոր հրթիռ։ Ընդորում, Իրանում նշել են, որ սպասվում էր հարձակում ամերիկյան կողմից, որի պատճառով երկրի ՀՕՊ համակարգերը բերվել էին մարտական պատրաստության։

Հունվարի վերջին Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ի կործանման վերաբերյալ Իրանի քաղաքացիական ավիացիայի հաշվետվության համաձայն, ինքնաթիռը խոցվել է «Тор-М1»-ի երկու հրթիռներով։

Լուսանկարը՝ Mahmoud Hosseini/picture alliance via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter