
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում առկա իրավիճակը։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձր ներկայացուցիչը։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերով՝ Բլինքենը երկկողմ հանդիպումներ է ունեցել ոչ միայն Չավուշօղլուի, այլև Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կարլոս Ֆրանշայի հետ։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հետ ցերեկը տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ»,- նշել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Ըստ ամերիկյան կողմի՝ նրանք քննարկել են Կովկասում, հատկապես Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ «Բնականաբար նրանք խոսել են նաև Սիրիայից ու Աֆղանստանից»,- հավելել է ամերիկացի գործիչը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում և կտևի մինչև սեպտեմբերի 27-ը։
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել