
Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ քննարկելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին… Խոսվել է տարածաշրջանում զարգացող իրադարձությունների մասին։ Իրակլի Ղարիբաշվիլիին հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցումը, և երկիրը պատրաստ է իրականացնել իր խաղաղասիրական գործառույթը՝ կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլին նաև ընդգծել է Էրդողանի հատուկ ջանքերը՝ Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության խորացման գործընթացում։
Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել