Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խոսել է Եվրոպայի հնարավոր ճնշումների մասին՝ հայտարարել, ով իր երկիրը կպատասխանի նույնիսկ ամենաաննշան հարձակման պարագայում։
Օգոստոսի 13-ի գիշերը Մինսկի Օկրեստինա փողոցում գտնվող մեկուսարանի պատերի մոտ հավաքված կամավորները և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց հարազատները լսել և տեսագրել են ձերբակալվածներին ծեծի ենթարկելու արդյունքում լսված ձայները։
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում կոչ է արել Բելառուսի քաղաքների քաղաքապետներին օգոստոսի 15-ին և 16-ին կազմակերպել խաղաղ բողոքի ցույցեր և պահանջել դադարեցնել բռնության գործադրումը ուժային մարմինների կողմից։
Գերմանիայում այն շրջանների թիվը, որտեղ չի գրանցվել կորոնավիրուսի նոր դեպք, վերջին շաբաթներին էականորեն կրճատվել է։
Միանգամից մի քանի հեռուստալրագրողներ հայտարարել են, որ հեռանում են բելառուսական պետական հեռուստաընկերություններից։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։
Ժոդինո քաղաքում Բելառուսի ավտոմոբիլային գործարանի (ԲԵԼԱԶ) աշխատակիցները երթով անցել են գործարանի տարածքում՝ վանկարկելով «հեռացի՜ր»։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ավիաընկերությունները Ռուսաստանից կանոնավոր չվերթներ կսկսեն ԱՊՀ երկրներ, այդ թվում նաև Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան։
Մեծ Բրիտանիայի տնտեսության արտադրողականությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 20,4 %-ով։
ՕՊԵԿ-ի թարմացված գնահատականներով՝ այս տարի համապատասխան ցուցիչը օրական միջինում կրճատվել է 9,1 միլիոն բարելով և հասել օրական 90,6 միլիոն բարելի։ Ընդ որում, զեկույցում հուլիսի համար նշվում էր 9,2 միլիոն բարելը։
Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան հայտարարել է, որ օգոստոսի 11-ի երեկոյան և օգոստոսի 12-ի գիշերը տեղի ունեցած ցույցերի ընթացքում Բելառուսում ձերբակալվել է ավելի քան 1 000 ցուցարար։
«Znak.com» առցանց լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Մինսկում անհետացել են ռուսական լրատվամիջոցների մի քանի լրագրողներ, որոնք լուսաբանում էին բողոքի ցույցերը։
Բելառուսում նախագահական ընտրություններից երկու օր անց երկրի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ պահանջելով վերահաշվել ընտրությունների արդյունքները, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Վարչապետը հույս է հայտնել, որ իր քայլով կկարողանա նոր դուռ բացել Լիբանանում ներքաղաքական խնդիրների կարգավորման համար։
Պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ Եվրամիությունը հետևում է Բելառուսում առկա իրավիճակին։ Վերջինիս արձագանքը կախված կլինի բելառուսական իշխանությունների գործողություններից։
Նրանք կշարունակեն պաշտոնավարել մինչ նոր կառավարության ձևավորումը։
Լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն նշել են, որ ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ոստիկանները նրանց հարվածել են ռետինե մահակներով, իսկ «Meduza»-ի թղթակցին ծեծի են ենթարկել։
Օգոստոսի 10-ին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին նախնական արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների շուրջ 80 %-ը։
Մինսկում անջատվել է քաղաքային լուսավորումը։ Ցուցարարները բղավում են «ամո՜թ, ամո՜թ»։ Նրանց ազդանշաններով աջակցում են անցնող ավտոմեքենաները, որոնք մասնակցում են «բողոքի ավտոերթին»։
Գրեթե բոլոր փորձագետները նշում են, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման դեպքերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել պաշտոնական վիճակագրությունից, քանի որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ունի թեթև կամ անախտանիշ ընթացք։
Վերջին տվյալներով՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը մոտենում է 80 %-ի։ Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրան մասնակցած ընտրողների թիվը գերազանցում 50 %-ը։
«dpa» գործակալությունն էլ հայտնում է, որ բողոքի ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Կազմակերպիչները նշում են հինգ հազար մասնակիցների մասին։
«LBCI»-ի տվյալներով՝ ցուցարարներն ԱԳՆ շենքը հայտարարել են հեղափոխության շտաբ և պարզել պաստառներ։
Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել է մոտ 7 հազար մարդ, որոնք, նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, պահանջում են կառավարության հրաժարականը։
«BBC»-ն փորձել է ամփոփել այս 8 ամիսների ընթացքում այն ամենը, ինչ գիտնականներն իմացել են կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի վերաբերյալ և ինչու վիրուսի հետազոտությունների մեծ մասն ու պատվաստանյութեր մշակողները լավատեսորեն են տրամադրված։
Հետաքրքրականն այն է, որ պետական բոլոր այն լրատվամիջոցները, որոնք ունեն անկախ խմբագրական քաղաքականություն, ինչպես օրինակ բրիտանական «BBC»-ն կամ ամերիկյան «National Public Radio»-ն, չեն պիտակվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր երկու հրաման, որոնք արգելում են ԱՄՆ քաղաքացիներին գործարքներ կնքել չինական «ByteDance» և «Tencent» ընկերությունների հետ։
Մասնագետներն ահազանգում են, որ ամառային արձակուրդների և հանգստի շրջանը կարող է հանգեցնել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին։
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում մահացել է առնվազն 100 մարդ, ևս 4000-ը վիրավորվել են։ Վերջին տվյալներով պայթյունի արդյունքում զոհված հայերի թիվը հասել է 11-ի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կրթության ընթացքում դադարները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող են, ամենայն հավանականությամբ, արհավիրք դառնալ մոլորակի բնակչության մի ամբողջ սերնդի համար։
«Reuters» գործակալության աղբյուրները հայտնում են առնվազն 10 զոհերի մասին։ «BBC»-ի լրագրողն էլ դեպքի վայրում տեսել է մահացածների դիակներ։
Օգոստոսի 4-ին տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ադրբեջանական հաքերները, հնարավոր է, կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։
Հուլիսին Չինաստանում արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության ինդեքսը հասել է 52,8 կետի այն դեպքում, երբ այս տարվա հունիսի ցուցանիշը կազմում էր 51,3 կետ։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, կորոնավիրուսով վարակման դեպքերի վիճակագրության կտրուկ աճի ֆոնին, հայտարարվել է աղետի ռեժիմ։
Այդ մասին Գեբրեյեսուսը հայտարարել է ԱՀԿ կոմիտեի նիստի ժամանակ, որը կես տարի առաջ կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր գլոբալ մասշտաբներ ունեցող արտակարգ իրավիճակ։
Այդ մասին «TACC» գործակալությանը հայտնել են ավիացիոն ոլորտում աշխատող երկու աղբյուրներ։
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի իշխանությունները մտադիր են բանտերից վաղաժամկետ ազատել դատապարտվածների 20 %-ին, որպեսզի կրճատվի վարակի տարածման մակարդակը։
Նախատեսվում է, որ երեք մետրանոց ռոբոտը, որի զանգվածը գերազանցում է մեկ տոննան, Կարմիր մոլորակի մակերևույթին կհասնի 2021 թվականի փետրվարին։
Ընկերությունը 9 տարվա մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել «Samsung»-ին և «Apple»-ին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումները համար մեղավոր են երիտասարդները, որոնք չեն հետևել սոցիալական հեռավորության պահպանմանը և ձգտում են ապրել նախկին կենսաձևով։
Կորոնավիրուսով հիվանդների 22 %-ը, որոնք 2020 թվականի փետրվարի վերջից մինչև ապրիլի կեսերը եղել են գերմանական կլինիկաներում, չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը և մահացել են։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, հնարավոր է, արդեն իսկ Եվրոպա է հասել կորոնավիրուսի երկրորդ ալիքը։
Այդ մասին հուլիսի 28-ին Լուկաշենկոն հայտարարել է ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի ու ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
Իսպանացի նախկին դատավոր, ներկայումս «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան Բալտասար Գարսոնը Միացյալ Նահանգներին մեղադրել է գաղտնալսման մեջ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։
Նշվում է, որ միացյալ զորավարժություններին կմասնակցի ոչ միայն Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, այլև թուրքական զրահատեխնիկան, հրետանային միջոցները և ականանետերը։
Ինչպես հաղորդում է «KCNA» գործակալությունը, հիվանդությունը հայտնաբերվել է մի մարդու մոտ, որը երեք տարի առաջ Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա, սակայն նախորդ շաբաթ հատով շփման գիծը, վերադարձել էր հայրենիք։
Չնայած համաճարակաբանները խոստանում էին, որ ամառային ամիսներին կորոնավիրուսը կսկսի նահանջել, այդուհանդերձ պատկերն այլ է։ Եվրոպական երկրները շարունակում են ներդնել նոր սահմանափակումներ և խստացումներ։
Երկրի իշխանությունները մտահոգված են, որ կարող է սկսվել համավարակի երկրորդ ալիքը։
Այդ մասին հուլիսի 24-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքերով՝ պաշտոնական Լոնդոնը կորոնավիրուսի համավարակի առաջին շաբաթների և ամիսների ընթացքում չի գիտակցել նոր վիրուսի ողջ վտանգն ու լրջությունը։