Բորիս Ջոնսոնն ընդունել է իշխանության բացթողումները կորոնավիրուսի դեմ պայքարում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 24-ին «BBC»-ին տված հարցազրույցի ժամանակ ընդունել է երկրի իշխանությունների բացթողումները Covid-19 տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նրա խոսքերով՝ պաշտոնական Լոնդոնը կորոնավիրուսի համավարակի առաջին շաբաթների և ամիսների ընթացքում չի գիտակցել նոր վիրուսի ողջ վտանգն ու լրջությունը։ «Միակ բանը, որը մենք թերևս ի սկզբանե չէինք նկատել, առանց ախտանիշների արտահայտմամբ վիրուսի մեկ մարդուց մյուսին փոխանցվելու մասշտաբներն են»,- նշել է Ջոնսոնը։
COVID-19-ը հաղթահարած Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է վարակի տարածման վաղ փուլում իրականացված գործողություններից իշխանությունների «դասեր քաղելու» անհրաժեշտությունը: Ջոնսոնը հավելել է, որ դրա համար կլինեն բազմաթիվ հնարավորություններ։
Covid-19 կորոնավիրուսով վարակվել է երկրագնդի ավելի քան 15,6 միլիոն բնակիչ, որոնցից շուրջ 630 000-ը մահացել են։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 300 000 քաղաքացիների մոտ, որոնցից շուրջ 45 000-ը մահացել են, ինչը եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշն է։ Իշխանությունները մարտի վերջին ներդրել էին խիստ սահմանափակումների ռեժիմ, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը։ Բրիտանական իշխանության քննադատները Ջոնսոնին մեղադրել են որոշումների կայացման հապաղման մեջ։ Հունիսին Անգլիան դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին վարչաքաղաքական միավորը, որտեղ սկսեցին թուլացնել սահմանափակումները։
Լուսանկարը՝ «BBC»-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել