Բավարիան դարձել է Գերմանիայի առաջին դաշնային հողը, որը ներդրել է կորոնավիրուսի անվճար թեստավորում բոլոր քաղաքացիների համար, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիներն ունեն COVID-19-ի ախտանիշներ և պատկանում են արդյոք ռիսկային խմբի։
Ադրբեջանի տարածքում Կասպից ծովի ջրերը ծածկել են գետահովիտը և շարունակում են շարժվել այդ գետահունով։
ԱՄՆ արդարադատության մարմինները մեղադրանք են առաջադրել 4 անձի, որոնք Վաշինգտոնում կայացած հակառասիստական ցույցերի ժամանակ ենթադրաբար փորձել են տապալել ԱՄՆ նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը։
Կորոնավիրուսից մահացել է գրեթե 500 հազար մարդ, ապաքինվել՝ շուրջ 5 միլիոնը։
Եղանակը դարձել է ավելի տաք, ինչը մտածելու տեղիք է տալիս. արդյո՞ք անհրաժեշտ է ամռան շոգին միացնել օդորակիչները, երբ շուրջդ կորոնավիրոսի համավարակ է։
Պատճառը մի քանի խոշոր ընկերությունների կողմից «Facebook» սոցիալական ցանցում գովազդ տեղադրելուց հրաժարվելն է։
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ հունիսի 26-ին՝ Սոլիգորսկում հանդես գալով ձեռնարկություններից մեկի աշխատակիցների առաջ։
Մոսկվայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ, որոնք մասնակցել են կորոնավիրուսի հակամարմնի թեստավորմանը, ունի իմունիտետ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցերով տեղակալ Անաստասիա Ռակովան։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 տիպի կորոնավիրուսով հիվանդության 35 900 նոր դեպք, ինչը հավասար է ԱՄՆ-ում համավարակի պիկի ժամանակ (ապրիլ ամսին), գրանցված ցուցանիշին։
Եվրոպայում, ներառյալ ԵՄ անդամ 27 երկրները, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը, 2019 թվականին ստացել են ապաստան ստանալու 738 425 դիմում, որը 11 %-ով ավելի բարձր է, քան մեկ տարի առաջ։
Կարպատներում տեղի ունեցած ջրհեղեղը կարող է դառնալ անկախ Ուկրաինայի պատմության երեք ամենախոշոր ջրհեղեղներից մեկը, որոնցից երկուսը տեղի են ունեցել 1998 և 2008 թվականներին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ընդլայնել դեքսամետազոնի արտադրության ծավալները, որն արդյունավետ է COVID-19 տիպի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների շրջանում մահացության կրճատման հարցում։
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին և ինն այլ նախկին գրոհայինների մեղադրանք է առաջադրվել մարդկության դեմ իրականացված մի շարք հացագործությունների համար, ներառյալ սպանության։
Չինաստանի կիբերտարածության հանձնաժողովը պատժել է «Xigua» տեսածառայությանը՝ «գռեհիկ բովանդակության» համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ պետական իշխանության մարմիններին թույլատրել է ձերբակալել բոլոր նրանց, որոնք վնասում են հուշարձանները և դաշնային մյուս սեփականությունը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ գրքում ներառված են 229 փաստաթղթեր, որոնց մեծ մասը հրապարակվում է առաջին անգամ։
Կան երկրներ, որտեղ հիվանդության նոր դեպքերի թիվը բավականին բարձր է, իսկ այն երկրներում, որտեղ հնարավոր է եղել իրավիճակը դարձնել կառավարելի, իշխանությունները մտավախություն ունեն կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ։
Այդ մասին հայտնել է քաղաքային ոստիկանության ղեկավար Ուվե Լյուրիգը՝ հունիսի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
Ոստիկանության տվյալներով՝ մի քանի հարյուր ցուցարարներ գիտակցաբար բախումներ են հրահրել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։
Աշխարհում կորոնավիրուսի պատճառով կարանտինային կենսապայմանների տարածումը կտրուկ կրճատել է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, սակայն գլոբալ տաքացումը շարունակվում է, անկախ մեգապոլիսներում օդի մաքրության հանգամանքի։
Ֆաշիստական Գերմանիայում շրջված կարմիր եռանկյունն օգտագործվել է համակենտրոնացման ճամբարներում։ Այն հագուստին կրել են քաղբանտարկյալները, այդ թվում կոմունիստները, սոցիալիստները, անարխիստները և արհմիության ակտիվիստները։
Փաստաթուղթն ընդունվել է կառավարող կոալիցիայի պատգամավորների ձայներով։ Աջ պոպուլիստական «Այլընտրանքներ Գերմանիայի համար» խմբակցության պատգամավորները և ձախերը դեմ են քվեարկել, իսկ անկախ պատգամավորները և «կանաչները»՝ ձեռնպահ։
2019 թվականին Գերմանիայից սպառազինության արտահանման ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիարդ եվրոն, ինչը ռեկորդային է վերջին 10 տարիների համար։
Մայիս ամսին ավտոմեքենաների վաճառքը հիմնականում անկում է գրանցել այն երկրներում, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համավարակից և առավել խիստ սահմանափակումներ կիրառել երկրի ներսում։
Պեկինի միլիոնավոր բնակիչներ դարձյալ անցել են կարանտինային սահմանափակումների։ Հունիսի 17-ի տվյալներով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
Դաղստանի Դերբենտի շրջանում տեղի է ունեցել բախում ոստիկանության և Ադրբեջանի քաղաքացիների միջև, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարող վերադառնալ հայրենիք։ Այդ մասին հայտնել են «Черновик» պարբերականի աղբյուրները։
Վերջին տասնամյակում առաջին անգամ չին-հնդկական սահմանին տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է 3 մարդ։ Զոհերի թվում են հնդիկ մեկ սպա և երկու զինծառայող։ Չինացի զինծառայողների հետ բախումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ հունիսի 16-ին Գալվանի հովտում։
COVID-19 կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում հանրային կյանքի սահմանափակումները գործում են արդեն գրեթե երեք ամիս։ Մարտի կեսերից սկսած երկրում աստիճանաբար խստացվել են կարանտինային միջոցառումները, իսկ մայիսից վերջիններս մեղմացվել են։
Ձերբակալվածներից մեկը 28-ամյա տղամարդ է, որը կասկածվում է ոստիկան Քիթ Պալմերի հուշատախտակի վրա միզելու մեջ։ Վերջինս զոհվել էր 2017 թվականին՝ Վեսթմինսթերյան կամրջի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։
Ռուսական գերատեսչությունը նշում է, որ ավելի ուշ կհայտարարվի հանդիպման հետագա ժամկետների մասին։
Բրիտանացի հետազոտողների ստացած տվյալները վկայում են, որ հիվանդության առաջնային ախտանիշները կարող են հայտնվել, վերանալ և նորից հայտնվել 30 և ավելի օրերի ընթացքում, ինչն էականորեն ավելի է, քան երկշաբաթյա ժամանակահատվածը է։
Միկրոշրջաններում փակ են մանկապարտեզները և դպրոցները, բնակիչները պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը՝ դուրս չգալով տներից։ Իշխանությունները մեկուսացման մեջ գտնվողներին ապահովում են սննդամթերքով։
2019 թվականի հոկտեմբերից լիբանանյան ֆունտը արժեզրկվել է 70 %-ով, ինչը զանգվածային ցնցումներ է առաջացրել երկրում։
Եվրոստատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020 թվականի ապրիլին, ի տարբերություն մարտ ամսվա, եվրագոտում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 17,1 %-ով, իսկ Եվրոպական միությունում՝ 17,3, առանց հաշվի առնելու սեզոնային տատանումները։
«Twitter» սոցիալական ցանցն արգելափակել է ավելի քան 32 000 օգտահաշիվ, որոնք օգտագործվել են Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանություններին հարող շրջանակների կողմից՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ «տեղեկատվական գրոհ» կազմակերպելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին գրառում է հրապարակվել նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել Միության արտաքին սահմանները՝ ոչ պարտադիր ուղևորությունների համար, այդ թվում նաև զբոսաշրջային։ Այդ մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայք էջից։
Չորեքշաբթի օրը՝ հունիսի 10-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը տեղի ունեցողն անվանում է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առողջապահության և տնտեսության ոլորտներում ամենածանր ճգնաժամը»։
Մայիսին Մոսկվայում մահացության աճը վերջին երեք տարիներին մայիս ամսվա միջին ցուցանիշի հետ համեմատած կազմում է 5 799 դեպք։ Այդ մասին հայտնում է «РБК»-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտին։
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ քաղաքում գտնվող արձանները և փողոցների անվանումները, որոնք կապ ունեն ստրկավաճառության հետ, պետք է հեռացվեն և անվանափոխվեն։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված համազգային բողոքի ցույցերի ֆոնին Մինեապոլիսի քաղաքային խորհրդի 13 անդամներից 9-ը պահանջել են լուծարել ոստիկանության քաղաքային վարչությունը և փոխարենը ստեղծել «հանրային անվտանգության նոր մոդել»։
Բելառուսի տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին խոստացել է երկրի բնակչությանն զերծ պահել այնպիսի տեղեկատվությունից, որը, ըստ նրա, կարող է վնասել պետությանը։
Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ստորագրել է կառավարության համապատասխան որոշումը։
Այդ մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն զբաղվում է նաև իրական ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակման վիճակագրության վարմամբ։
Հետազոտողների միջազգային խումբը պնդում է, որ մարդու աճող ներխուժումը վայրի բնություն, զգալիորեն մեծացնում է հնարավոր համաճարակների առաջացման վտանգը, որը կարող է նման լինել COVID-19-ի ներկայիս վիճակին։
Փրայմերիզների արդյունքներով Բայդենն ստացել է կուսակցության ավելի քան 1990 պատվիրակների աջակցությունը և այդպիսով դարձել Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն։
Հունիսի 6-ի կեսգիշերից մինչև հունիսի 8-ի առավոտյան ժամը 06:00-ը, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում մտցվել է խիստ կարանտինային ռեժիմ։
Մեծ քսանյակի երկրները խոստացել են օգնել համաշխարհային հանրությանը COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների վերաբերյալ իր խորհուրդները և կոչ է անում կրել բժշկական դիմակներ։