Շտուտգարտում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների դեմ ցույցերի
Օգոստոսի 8-ին Շտուտգարտում տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ «dpa» գործակալությունն էլ հայտնում է, որ բողոքի ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Կազմակերպիչները նշում են հինգ հազար մասնակիցների մասին։ Ցուցարարները հավաքվել են Մարիա հրապարակում, որտեղից քայլերթով շարժվել քաղաքի կենտրոն։
Բողոքի ցույցի մասնակիցները բղավել են «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն» և պարզել պաստառներ հետևյալ կարգախոսներով. «Դիմակով, առանց ինձ», «Մենք տեսնում ենք ձեր ներքինը»։ Բողոքի ցույցի կազմակերպիչն է Շտուտգարտի «Querdenken» նախաձեռնությունը։
Querdenken-Demo in Stuttgart: Hunderte Protestler in der Innenstadt unterwegs https://t.co/nAiB6JKcui pic.twitter.com/QBagdAZgB6
— StN_News (@StN_News) August 8, 2020
Օգոստոսի 1-ին Բեռլինում, ընդդեմ սահմանափակումների տեղի ունեցած բողոքի ցույցին, մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Երեկոյան ոստիկանները հայտարարել են բողոքի ցույցի ավարտի մասին, քանի որ մասնակիցների մեծ մասը չէին պահպանում 1,5 մետր սոցիալական հեռավորությունը և չէին կրում պաշտպանիչ դիմակներ։ Բողոքի հաջորդ ցույցը տեղի է ունենալու օգոստոսի 9-ին, Դորտմունդում։
Լուսանկարը՝ «SULUPRESS.DE»-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել