HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում 2026 թվականի մայիսի 16-ին Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ս.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 12 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուս 6-ի նկատմամբ՝ տնային կալանքը: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter