HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթնամթերքի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերով կիրառվել է շուրջ 34 մլն դրամի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ: Ուսումնասիրություննեը նպատակ են ունեցել բացահայտել կաթնամթերքում բուսական յուղ օգտագործելու և սխալ կամ թերի մակնշման միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Արդյունքում, 2023 թվականին հարուցվել է 14 վարույթ, 10 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է տուգանք  շուրջ 34 մլն դրամի չափով, 1 վարույթ կարճվել է, 3 վարույթ դեռ ընթացքում է: 

ՄՊՀ հաղորդմամբ՝ 2018-2023 թվականներին, ընդհանուր առմամբ, կաթնամթերքի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ հարուցվել է 72 վարույթ, որոնց արդյունքում նշանակվել է ընդհանուր շուրջ 142 000 000 դրամի չափով տուգանք։  

Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

Անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև հինգ տոկոսը: 

Արագացված վարույթի կիրառման դեպքում անբարեխիղճ մրցակցության համար նշանակվում է տուգանք անբարեխիղճ մրցակցություն դրսևորած տնտեսավարող սուբյեկտի հասույթի մինչև 2,5 տոկոսի չափով: Տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված Հանձնաժողովի որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում:

Անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումներ կարող եք ներկայացնել առցանց e-Compete համակարգի միջոցով՝ https://ef.competition.am/  :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter