HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստուգայցեր` Հրազդանում և Չարենցավանում. մտահոգիչ խախտումներ են արձանագրվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արևելյան տարածքային կենտրոնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են Հրազդան և Չարենցավան քաղաքներում:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը դիտարկվել է նշված քաղաքներում գործող գրասենյակներում, բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, ատամնաբուժարաններում և սուպերմարկետներում:
ԱԱՏՄ տեսուչները շարունակում են արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ՝ դիմակների, ձեռքերի չորացման մեկանգամյա օգտագործման միջոցների, ախտահանիչների, իրազեկման նյութերի բացակայություն:
Հաճախ ախտահանիչներն օգտագործվում են առանց համապատասխան պիտակավորման:
ԱԱՏՄ մասնագետները սուպերմարկետներում արձանագրել են սայլակների ախտահանման թերացումներ։
Որոշ տնտեսավարողներ չեն ունեցել նաև բավարար քանակությամբ պահեստավորված պաշտպանիչ միջոցներ:
Անհանգստացնող է շարունակում մնալ այն, որ որոշ տնտեսավարողներ ախտահանման գործընթացում դեռ օգտագործում են 96 տոկոսանոց սպիրտ կամ այն նոսրացնում են ոչ ճիշտ չափաբաժնով ջրով, ինչի հետեւանքով հաճախ ստանում են ոչ պիտանի ախտահանիչ: Իսկ բարձր թնդության սպիրտը ոչ միայն չի ախտահանում, այլեւ ֆիքսում է վարակը։
Տեսչական մարմնի աշխատակիցները ևս մեկ անգամ իրազեկել և հորդորել են ախտահանման համար կիրառել 60-80 տոկոսանոց ախտահանիչ լուծույթ, խստորեն հետեւել սահմանված անվտանգության կանոններին:
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter