Գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ դի են հայտնաբերել
Հունիսի 21-ին, ժամը 05։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ փոսի մեջ (մոտ15 մ) դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ն. Ն.-ի (ծնված 1981 թ.) դին դուրս են բերել փոսից (մոտ 8 մ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել