HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Մայակ թաղամասում․ տարհանվել է 10 բնակիչ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել են պահարան (5 քմ) և 5 աթոռ։

Հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter