Ազատության հրապարակից Հայաստանի քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Տարբեր տարիքային խմբերի պատկանող հարյուրավոր քաղաքացիներ պահանջում են Սահմանադրական դատարանից հակասահմանադրական ճանաչել Պարտադիր կուտակային կենսաթոշակային...
«Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք պետական կապիտալի 5 մլրդ դոլար ապօրինաբար դուրս է եկել Հայաստանից: Հիմա ուզում են, որ մեր փողերը վստահենք Վիրջինիայի կղզիներում եւ Կիպրոսի օֆշորներում գումար կուտակող իշխանությա՞նը»:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողներն այս պահին եւս մասնակցում են «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթին: Նրանք պահել են Գագիկ Հարությունյանի նկարով եւ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» վերտառությամբ...
Հրապարակը լեփ-լեցուն է թե երիտասարդ եւ թե մեծահասակ քաղաքացիներով, ովքեր պահանջում են Սահմանադրական դատարանի արդարացի որոշումը հունվարի 25-ին տեղի ունենալիք նիստում:
Երթի մասնակիցներն իրենց մեքենաների վրա փակցրել էին հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաք-երթի մասին տեղեկատվական թերթիկներ:
ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Խաչատուր Ադումյանը համընթաց թարգմանիչ է: Արդեն 8 տարի է՝ նա իր եկամտից մասհանումներ է կատարում եւ կուտակում կենսաթոշակի համար՝ գումարները ներդնելով միջազգային կենսաթոշակային ֆոնդում: Քանի որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում «Կուտակային...
Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդներ:
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի 10 ՀԿ-ներ նամակով դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին` իրենց բողոքը հայտնելով հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործարկման...