Պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները, որոնք երեկ նույնպես հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, այսօր առավոտից կրկին դուրս էին եկել խորհրդարանի մոտ՝ իրենց պահանջը հասցնելու օրենսդիրներին: Այն բանից հետո, երբ ԱԺ մեծամասնությունը ականջալուր չեղավ բազմաթիվ...
Մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ են քվեարկելու հայտարարությանը: «Իսկ թե ինչու՝ կասեմ լրագրողներին»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Գալուստ Սահակյանին ոչ թե լրագրողներին բացատրություն տալ, թե ինչու են դեմ քվեարկել, այլեւ դուրս գալ փողոց, որտեղ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի ցույց են անցկացնում:
«Հարգելի´ քաղաքական մեծամասնություն, դուք այսօր ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդերի առջև պատասխանատվությունից»,- ավելացրեց Ա. Վարդանյանը:
Ա. Մինասյանը կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը համարեց ոտնձգություն քաղաքացիների նկատմամբ: Ըստ պատգամավորի` եթե անգամ ցանկանում են անցնել այդ համակարգին, ապա պետք է սկսել փոքր թվերից:
Ցույց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի
ԱԺ դիմաց հավաքված ցուցարարների մոտ դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց...
ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց շարունակվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիան:
Ազգային ժողովի դարպասների մոտ շարունակվող ակցիայի մասնակիցներին քիչ առաջ մոտեցավ «ՀՀԿ տատի» անունով հայտնի կինը, ով սկսեց քննադատել ակցիայի մասնակիցներին, ինչին ցուցարարները պատասխանեցին միայն ժպիտով: