«Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս»,-Գագիկ Հարությունյանին դիմում են ուսանողները
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողներն այս պահին եւս մասնակցում են «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթին: Նրանք պահել են Գագիկ Հարությունյանի նկարով եւ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» վերտառությամբ պաստառներ:
Ազատության հրապարակն այս պահին լեցուն է ՀՀ քաղաքացիներով, ովքեր պահանջում են հակասահմանադրական ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը:
Քաղաքացիներին են միացել նաեւ ԱԺ պատգամավորներ: «Սուտ են իշխանության այն պնդումները, թե օրենքը բխում է հասարակաության շահերից, այն բխում է միայն իշխանության կլանի շահերից»,- Ազատության հրապարակում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հավաք-երթի կազմակերպիչները նշում են, որ հասարակության լայն հատվածը վստահություն չունի կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքի նկատմաբ: Հետևաբար, Սահմանադրական դատարանը պետք է կասեցնի կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառումը:
«ՀՀ բոլոր քաղաքացիներրը հասկանում են, որ սա բացահայտ ռեկետ է, ՀՀ քաղաքացիները, իմանալով այս օրենքի մասին, սկսել են հետազոտել այն: Այ ժմ պետք է պահանջել Սահմանադրական դատարանից կասեցնել այդ օրենքը, չհապաղել»,- հայատարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հավաքի մասնակիցները շարունակում են վանկարկել «դեմ ենք», «ո՛չ պետական նալոգին», «Սերժի՛կ, հեռացիր», «ո՛չ թալանին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել