HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեմ եմ» հավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաք-երթը քիչ առաջ մեկնարկեց Ազատության հրապարակում: Հրապարակը լեփ-լեցուն է թե երիտասարդ եւ թե մեծահասակ քաղաքացիներով, ովքեր պահանջում են Սահմանադրական դատարանի արդարացի որոշումը հունվարի 25-ին տեղի ունենալիք նիստում:

Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին  օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ:

Քաղաքացիներն այս պահին հադնես են գալիս «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» եւ «Դեմ եմ» պաստառներով եւ հիշեցնում ՀՀ սահմանադրական դատարանին եւ կառավարությանը, որ սա դեռեւս նախազգուշական հավաք է:

Շուտով կհնչեն ԱԺ պատգամավորների եւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամների ելույթները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter