«Ջավախքում մնացող երիտասարդն ապագա չունի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանման եւ երիտասարդության գործերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:
Մենք պատահաբար ունկնդիր եղանք Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի 5 տարեկան երկու տղաների խոսակցությանը: Նրանցից մեկը` Գոռը, իր մայրիկի հետ կարտոֆիլ էր հավաքում եւ միաժամանակ զրուցում ցանկապատից այն կողմ գտնվող իր հասակակից Աղվանի հետ: Ինչպես հետո...