Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն
Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Էջմիածին» երկաթուղային կայարանի մոտակայքում Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել Ն. Է.-ին (ծնվ. 2009 թ.), ով տեղում մահացել է»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել