ՀՀ-ն պետք է բոլոր միջոցներով պաշտպանի օտար պետություններում քաղաքական եւ այլ հատկանիշներով հալածանքների ենթարկվող հայերին։ Հատկապես այս դեպքում ՀՀ պատասխանատվությունը մեծ է, քանի որ հալածանքի հատկանիշներից մեկը ազգությունը եւ էթնիկ պատկանելությունն է
Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար:
Ռուբեն Վարդանյանն այնուհետև հայտնել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, և դատավորը ընդմիջում է հայտարարել։
Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։ Նա հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել։
Այնուհետև դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ իրեն մեղավոր համարու՞մ է։ Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, հրաժարվել է պատասխանել հարցին։
Հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ նշվել է, որ դրա հրապարակումը կշարունակվի հաջորդ դատավարությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։
Այսօր` հունվարի 21-ին, շարունակվում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատարանը նշել է` քանի որ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում քրեական գործերը դատաքննության ընթացքում միավորել մեկ վարույթում, չի բավարարի այդ միջնորդությունը:
Երթի մասնակիցները «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են», «Ազատություն ռազմաքաղաքական ղեկավարությանը» գրություններով պաստառներով և ոստիկանների ուղեկցությամբ հասան Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։