Բարձրունու դպրոցում օտար լեզուն միշտ էլ եղել է ֆրանսերենը: Սակայն արդեն 4 տարի է, որ մասնագետ չեն կարողանում գտնել:
Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի բնակիչներն ասում են, որ իրենք հարևան գյուղերի շրջանում հայտնի են որպես «չանաները թույլ» (փոխաբերական իմաստով՝ շատախոս), զրույցի սկզբում նշում են, թե մի քիչ հետո կհամոզվենք դրանում:
Ձկների մոտից դրանց արտազատումներով հարստացած ջուրը, որը վտանգավոր է կենդանիների համար, ուղարկվում է բույսերին, որոնք օգտագործում են արտազատումները որպես պարարտանյութ, ինչից հետո ֆիլտրված ջուրը կրկին լցվում է ակվարիում:
Արցախյան պատերազմի վետերան Սեդրակ Հովսեփյանը՝ Սեթոն, փորձում է հասկանալ, թե Նոր Նորքի հարկային տեսչությունում 17 տարվա աշխատանքից հետո ինչու են իրեն ազատել:
Գլիֆոսատի օգտագործման վերաբերյալ Գերմանիայի սննդի և գյուղնախարարության ու բնապահպանության նախարարությունների մոտեցումները տարբեր են: Գյուղնախարարը կողմ է դրան, բնապահպանության նախարարը՝ դեմ:
Խ. Մելիքսեթյանը նշում է, որ Հայաստանում գիտության ոլորտի խնդիրներն ընդհանուր են: Առաջինը, իհարկե, գումարի հարցն է:
«Մենք դեմ ենք գյուղատնտեսության ոլորտում մեծ ընկերությունների գործունեությանը, դրանցից մեկը «Մոնսանտոն» է: Ցանկանում ենք, որ Գերմանիայում գյուղատնտեսներն ավելի շատ իրավունքներ ունեն, ավելի մեծ հնարավորություններ՝ իրենց արտադրանքն իրացնելու...
Լիլիթը երեք որդիներին գրկում է: Նրա աչքերում երջանկություն կա: Տղաները ծնվել են երեք ամուսնություններից: Կինը դժվար է խոսում այդ մասին, ասում է, թե պարզապես բախտը չի բերել, որ երկու ամուսինները մահացել են, երրորդից ամուսնալուծվել է, բայց ամուսինը...
«Քյավառցիք ուտող-խմող ժողովուրդ են, ու մի գաղտնիք բացեմ ձեզ: Էդ ինչի՞ց ա, որ քյավառցին էդքան խմում ա ու չի հարբում»,- հարցնում է, ինչպես ինքն է ասում, զտարյուն, 100-տոկոսանոց քյավառցի Վոլոդյա Դադոյանը:
Գինեգործությունն այն ոլորտն է, որը մենք պիտի բարոյապես մաքուր պահենք:
Խանեն 20 տարեկանից գուլպա է գործում: Սովորել է մորից և հարևաններից: Մայրը վարժ էր գործում: Այն տարիներին գուլպաներն ամուսնացող աղջկա օժիտում էին դնում: Թե՛ մայրը, թե՛ Խանեն երբեք չեն վաճառել գործած գուլպաները, միշտ նվիրել են: Ասում է, որ բացի գուլպայից՝...
Տիկին Սուրման հիմա 86 տարեկան է: Մասնագիտությամբ ակնաբույժ է, 2 երեխա, 4 թոռ և 4 ծոռ ունի: Գրքի նախաբանում հեղինակը հենց իր ժառանգներին է դիմել՝ նշելով, որ հիշողությունները գրելու պատճառն Արեգ Թումանյանի կերպարն ամբողջացնելն է
Երեխաները համոզում են տոնածառը դնել, Նվարդը հրաժարվում է, թե ոչ հիմա: Լիլիթն ասում է՝ այս տարի չէր ուզում դնել տոնածառ, բայց քույրը հորդորել է երեխաների սիրտը չկոտրել:
Երկնքի կապույտ տարածության մեջ մի փետրավոր ամպ է երևում Արոյի հետ հանդիպման օրը: Արոն Վանաձորի ասֆալտի գործարանի պահակն է: Պահակակետը նրա տունն է: Վանաձորի մուտքի մոտ է: Երկուսով են ապրում՝ Արոն ու Մուռկան՝ կատվի 3 ամսական ձագը:
«Հիշեք, դիվանագիտությունը պրոտոկոլի ու ալկոհոլի արանքում է» (Remember that diplomacy happens between protocol and alcohol). այս խորհուրդը դիվանագետ Իրինա Ղափլանյանը լսել է Լոնդոնում սովորելու տարիներին իր դասախոսներից մեկից:
Երեխաները չեն ժպտում, միայն Մարին է շարունակում պարել: Հարցնում եմ, թե ինչ է խնդրել Ձմեռ պապից, պատասխանում է՝ աման-չաման: Հռիփսիմեն ու Մուրադն էլ ցանկանում են, որ առաստաղից ջուր չկաթի, Մուրադը վերջում ավելացնում է. «Մեկ էլ մի հեռախոս, որ պարապմունքից...
«Երբեք չէի կարող մտածել, որ Հայաստանում ուրիշ մի սփյուռքահայի հետ պետք է երթամ դատարան, որ ինքն էլ գինեգործ է և պետք է փորձի խոչընդոտել ինձ: Աբսուրդ է»,- ասում է գինեգործ Զորիկ Ղարիբյանը:
«Էս մուրացկան վիճակից նեղվում եմ: Ամբողջ կյանքս ապրեմ, իմ էրեխեքին լավ պահեմ, էսօր դառել եմ մուրացկան: Ո՞ւմ պատճառով, չգիտեմ: Իմ էրեխեն տարկետմամբ եկել է ծառայելու, էսօր ո՞ւր ա իր պատասխանը…»,- ասում է մայրը:
Արտասահմանյան անվանի հանդեսներում կարևորվում է, թե տվյալ փորձն ինչ սարքով է արված. եթե այն հին է, օրինակ, 80-ականների արտադրության, հոդվածը չի կարող վստահություն առաջացնել:
Թլիկում հարսանիք է: 18 տուն ունեցող գյուղի համար տարվա իրադարձություններից մեկն է: Մեքենաների անցուդարձի հետքերը երևում են ցեխոտ ճանապարհներին: Հարսին Էջմիածնի գյուղերից մեկից են բերելու: Դպրոցում մանկավարժներից մեկն ասում է՝ 20 տարին մեկ են գյուղում...
Երիտասարդացում չի կարող կատարվել, քանի դեռ աշխատանքային այս պայմաններն են: Եթե ենթադրում ենք, որ երիտասարդացմամբ պրոգրես պիտի ապրենք, չենք ապրի, որովհետև այն երիտասարդները, ովքեր առաջընթաց են ապահովելու, չեն մնա այստեղ:
«Ամեն առավոտ որ զարթնում եմ, ասում եմ՝ փառք աստծո, էրեխեքս սոված չեն: Ծնողի պարտականությունն է, կապ չունի, կաշվից դուրս գալով էլ՝ էրեխու համար պիտի անես»,- ասում է հայրը: Սրտի անբավարարություն ունի, բայց հիվանդանոց չի ցանկանում գնալ, ասում է՝ էնպիսի...
Հանրակացարանի երկար միջանցքները մռայլ են, խոնավ: Պատերին կախված հոսանքի լարերին սև փոշի է նստել: 4-րդ հարկի միջանցի ծայրի դռան մոտ ժապավեն են կապել: Այստեղ չի կարելի մտնել: Հարևաններն ասում են՝ չորս օր առաջ պատշգամբը փլուզվել է, արտակարգ իրավիճակների...
Օրինագծի ընդունման դեպքում ասպիրանտուրան ավարտած և գիտական ատենախոսությունը պաշտպանած անձը միանգամից ստանալու է դոկտորի աստիճան: Հիշեցնենք, որ առայժմ մեր երկրում գործում է գիտական կադրերի պատրաստման երկաստիճան համակարգ՝ գիտության թեկնածուներ...
Մշակույթի տնից հեռանալուց հետո մենատնտես է դարձել: Նշում է, թե ֆերմերությանը չէր հասնի, եթե սիրտը չկոտրեին: 3 որդիների հետ հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ է զբաղվում: Այս տարվա կարտոֆիլի ու խնձորի բերքից շատ գոհ է: Հիմա սկսել...
Ալավերդու հարևան Աքորի գյուղի տներից վառարանների ծուխն անշտապ բարձրանում է: Անցուդարձ գրեթե չկա գյուղի սկզբնամասում: Լռությունը գյուղ է մտել: Ճանապարհի աջ կողմում գորշ տնակներ են: Դեղնավուն ծառերի միջից ձայները հասնում են մեզ: Այգում շիկահեր...
Վարդենիկում շատերը խոպան են գնում, տարին մի 15 հազար դոլար են բերում, բայց եթե աշխատանք լինի, չեն գնա, ապա շեշտում է, թե ինքն էլ, Մեխակն էլ, Սամվելն էլ Ռուսաստան չեն գնա, գյուղում էլի մի գործ կգտնեն, կաշխատեն, բայց Ռուսաստանում ուրիշի ձեռքի տակ չեն լինի:
Պետությունն ուզի-չուզի, մենք աշխատելու ենք, մենք աշխատող ենք: Նոր դեղ էլ կմտցնենք, որ թանկ հաճույք է լինելու, պետությունը չի աջակցում, բայց մենք մեր քրտինքով առաջ կգնանք:
Այս տարի հիմնական դժվարությունը ջրի պակասությունն էր: Կաղամբներից մի մասի գլուխները փոքր են մնացել, Կորյունը դրանք չի հավաքելու, քանի որ անասուն չունի: Մի քանի օրից ամբողջ բերքը հավաքած կլինեն, տերևները թողնելու են դաշտում, վարելիս դրանք կմնան...
Նիկոլայ Կնյազյանը շեշտում է, որ իրենց ամենամեծ խնդիրը սեփականաշնորհման հարցն է, հավելում է, որ ինստիտուտը, պետական ոչ առեւտրային կազմակերպություն լինելով, պետք է նաեւ պետականորեն պաշտպանված լինի, մինչդեռ մարդիկ, ովքեր գիտական հիմնարկից խլել են
Ասում է, որ անունը ձայնային ալիք է, որն իր իմաստն ու տարածության մեջ ձևն ունի: Նաև հակառակն է անում. զարդանախշերն է թարգմանում: Նշում է, որ աշխատանքի հիմքում ճշգրիտ գիտություններն են, բայց այդ մասին խուսափում է խոսել:
Լինայի փոխանցմամբ՝ զարդը մանրանկարչական աշխատանք է պահանջում: Արույրի (լատուն) ու պղնձի վրա ասեղով նուրբ աշխատանք է անում:
Աբոն 16 տարեկան է: Առավոտյան ժամը 6-ին գյուղացիների անասունները տանում է դաշտ: Օրվա վերջում 10 հազար դրամ է ստանում: Գործն ամեն օր չի լինում: 108 կով կա նախիրում, մենակ է նայում իր 5 շների հետ: 3 օրից նախիրը եղբայրը՝ 14-ամյա Դավիթն է տանելու: Նրանց հաճախ միանում...
«Խաղաղությունից հետո խմելու ջրի հարցը անվտանգության երկրորդ խնդիրն է, ջրի բացակայության պատճառով արտագաղթ է տեղի ունենում, մարդկանց կյանքի որակն ընկնում է, դա վտանգ է հանրային առողջության համար»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Մ. Սիմոնյանն ասում է, որ շինթույլտվության համար փաստաթղթերը պատրաստվել են, դիմելու են քաղաքապետարան, եւ որ առանց թույլտվության շինարարություն չի սկսվի: Խոսակցությունները, թե այդտեղ հնարավոր է հանք բացվի, Ծառուկյանի թիմի անդամը հերքում է, նշում...
«Եթե մանկավարժ ես, պիտի սիրես դպրոցը, պիտի կապվես էրեխեքի հետ: Արձակուրդներին որ տանն էի, խումբ-խումբ գալիս էին, կոլեկտիվը լավն էր, ինձ սիրում էին, իմ բնավորությունն էնպիսին էր, որ ուզում էի լավ կոլեկտիվ լիներ, բամբասանք չլիներ»,- ասում է տատը:
«Ինովացիոն ծրագրերի մի շարք ենք ներկայացրել կառավարություն, հուսանք, որ ուսումնասիրվում է,- ասում է ՖԻ տնօրենը,- իրականում տարբեր վարչապետների օրոք ներկայացրել ենք, վերջին անգամ եղել է այս տարվա գարնանը»:
Ուղղակի շան պես ապրում ենք, էս պետությունն ի՞նչ է մտածում, էս շենքից իսկի աղջիկ չեն գալիս ուզելու: Եկել էին մեր հարևանուհու աղջկան ուզելու, որ իմացան շենքի մասին, ասել էին՝ էդ ի՞նչ շենք է, որ գանք էդտեղից աղջիկ ուզենք:
«Քյուրքչյան» հրատարակչությունը ներկայացնող Սոնա Քյուրքչյանը նշում է, որ «Սիդհարթան» և «Դեմիանը» Հեսսեի ամենահայտնի ստեղծագործություններից են: «Սիդհարթայի» հայերեն թարգմանությունը, ըստ Սոնայի, Աշոտ Ալեքսանյանն արել էր տարիներ առաջ, սակայն գիրքը...
Ռ. Մելքոնյանի խոսքով՝ երեխաները չեն եկել նախակրթարան «բադիկ-բադիկ, ծիտիկ- ծիտիկ» սովորելու, համացանցի դարում, երբ նույնիսկ 4-5 տարեկաններն են կարողանում օգտվել համակարգչից, երեխաներին ժամանակակից մեթոդներով պետք է կրթել: «Այստեղ զարգանում են ստեղծագործ...
Հայաստանի անկախացումից հետո ինտիտուտում ամեն բան գրեթե նույնն է մնացել՝ հին պատուհաններ, հին, բայց պիտանի կահույք, նոր ժամանակների մասին հիշեցնում են միայն ջեռուցիչները:
Ըստ Նարինեի՝ հաջորդ քայլը լինելու է Հարություն Դելլալյանի սիմֆոնիկ ստեղծագործությունների հրատարակումը: Ասում է՝ հայրը հարցազրույցներից մեկում նշել էր, թե ցավալի է, որ Հայաստանում իր սիմֆոնիկ գործերը չեն հնչել:
Ավագը 11-ամյա Անահիտն է, երազում է ոստիկան դառնալ, առաջին աշխատավարձով որոշել է դպրոցական համազգեստ գնել Էդմոնի համար: Քրիստինեն հպարտությամբ է պատմում այս մասին:
Վերը նշվածից ստացվում է, որ եթե քո ուժերով կահավորես մեքենադ, դրական եզրակացություն չես ստանա և ստիպված կլինես նույնն անելու համար մեծ գումար վճարել համապատասխան կազմակերպությանը: Երկրորդ տարբերակ՝ կարող ես գնել հատուկ մեքենա՝ մտնելով վարկի...
4 երեխա մեծացնող Քառյանների ընտանիքի մասին «Հետքի» հոդվածից հետո Արմինե Չոբանյանի նախաձեռնությամբ դրամահավաք էր կազմակերպվել, ինչի արդյունքում 3000 դոլար և 105.000 դրամ էր հավաքվել: Գնված տան հարևանությամբ թոնրատուն, անասնագոմ, հողամաս կա:
Տավուշի մարզի Զորական և Բերդավան գյուղերի բնակիչներն արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն, և եթե առաջիկայում խնդիրը լուծում չստանա, պատրաստվում են փակել Երևան-Թբիլիսի ճանապարհը:
«Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում...
2018-ից այս տարվա համեմատ հավելավճարները նվազեցվելու են 3,32 տոկոսով:
Վերջինիս խոսքով՝ խնդիրն այն է, որ պետությունը պատրաստ չէ նման իրավիճակների, նույնիսկ հարցը հրշեջ օդանավ ունենալ-չունենալը չէ, այլ այն, թե ինչպես ես գնահատում իրավիճակը, ինչ քայլեր ես ձեռնարկում, ինչ մեթոդներ ես կիրառում: