HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող քաղաքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի: Այս մասին հաղորդում է Հակակոռուցպիոն կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք, տասնյակ քաղաքացիների օգտին դրսևորելով ապօրինի անգործություն, չեն արձանագրել վերջիններիս կողմից՝ սահմանված կարգի խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստը և աջակցել են վարչական պատասխանատվությունից զերծ մնալուն, որի դիմաց որպես կաշառք նրանցից ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ իրավախախտման նշված դեպքերի վերաբերյալ վարչական վարույթներ չեն հարուցվել, որի հետևանքով Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 5.250.000 դրամի վնաս:

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու համար: Հիշյալ պաշտոնատար անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը: 

Իրենց օգտին ապօրինի անգործության համար պաշտոնատար անձանց կաշառք տված և կաշառքի միջնորդություն կատարած 9 անձանց նկատմամբ նախաքննության ընթացքում հարուցվել են քրեական հետապնդումներ:

Վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter