HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հավի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս): 

ՍԱՏՄ հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները

  • շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, 
  • առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն: 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter