HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծագման 21 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց է փոխանվել Պետգույքի կառավարման կոմիտեին

Պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։

Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․

  • ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող հողամաս,
  • ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ:

Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա, 2025 թվականի մարտի 21-ին իրականացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է 4,967,500 ՀՀ դրամով։

Երկու անշարժ գույք տրամադրվել է վարձակալության․

  • ք. Երևան, Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույք (ԱՕԿՍ-ի շենք)՝ ամսական 16,200,000 ՀՀ դրամ վարձավճարով,
  • ք. Երևան, Կողբացու փողոց 36/3 հասցեում գտնվող 235.8 քմ տարածք՝ ամսական 3,120,000 ՀՀ դրամ վարձավճարով։

Տասներկու անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են նախագծեր՝ այլ պետական մարմնի ամրացնելու նպատակով։

Երեք անշարժ գույքի մասով իրականացվում է ներդրումային փաթեթների կազմման գործընթաց՝ հետագա արդյունավետ տնօրինման համար։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter