HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ աշխատակազմից։

«Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։

Ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերը, ճաշացանկը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, բուժառուների զբաղվածության հետ կապված վիճակը, անձնական հիգիենային վերաբերելի հարցեր, կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն։

Հարկ ենք համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ, որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր, թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաատատության լոգասենյակը: 

Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է պետության հանձնառությունը հոգեբուժական կազմակերպություններում առկա խնդիրները լուծելու և պատշաճ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, շարունակում են խնդիրներ առկա լինել հաստատության շենքային պայմանների, մատչելիության ապահովման և այլ հարցերի առնչությամբ: Շատ կարևոր է ապահովել նաև հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձի շարունակաբար բարելավումը:

Նշենք, որ արձանագրված մի շարք խնդիրներ ունեն համակարգային բնույթ և լուծման առաջարկների հետ միասին ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter