Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին որոշումը հրապարակեց դատավոր Սարգիս Դադոյանը։
Փաստաբանը հավելել է, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։
ՏՏ ոլորտի Synergy International Systems միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1997 թվականին՝ մինչ օրս նախագծեր իրականացնելով աշխարհի ավելի քան 80 երկրում։
Հուսով ենք՝ ամենակարճ ժամկետում նախաքննական մարմինը կհավաստիանա Տ.Մարտիրոսյանի անմեղության մեջ և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կվերացվի:
Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ։
Այդ վարույթով անցնող 7 անձանցից 4-ը պաշտոնատար են, 3-ը՝ այլ։ Նրանց թվում են՝ Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Ըստ քննչական կոմիտեի՝ նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը: