Մաքսային ծառայության տվյալներից տեղեկանում ենք, որ ներմուծվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (14.5 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք) և 109 հազար դոլարի շինարարական դետալներ պլաստմասսայից։
Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ անկում է գրանցվել (15.3%), ինչն էլ զսպել է ընդհանուր տնտեսական աճը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար։
Գործադիրը հաստատել է ՀՀից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը։
Եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, ապա արտահանման ամենախոշոր ծավալն ունի կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս և այլն), ձուկն ու ծաղիկները։
Արա Մարությանի հետ զրուցել ենք նաև իրենց կողմից կառավարությանը ներկայացված քայլերի մասին, որոնց, սակայն, դեռևս արձագանք չկա։ Ըստ նրա՝ պետության և գործարարների միջև անջրպետ կա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում են ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։