Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով բանակցություններ են վարել։ Այն տևել է մոտ երկու ժամ։ Պուտինը գտնվում էր Սոչիի իր նստավայրում, իսկ Բայդենը՝ Սպիտակ տանը, Վաշինգտոնում։
Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։
Մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակապով բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ Շփման այս ֆորմատը երկու երկրների նախագահները կիրառում են առաջին անգամ։
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ։ Այդ մասին TACC գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է ասել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ժամկետները։ Այդ մասին Ալիևի հայտարարել է Ղուբայի շրջան այցի ժամանակ, գրում է Interfax-ը։
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ ալ Նահայանը, բարձր մակարդակով բանակցություններ իրականացնելու նպատակով, գտնվում է Իրանում։
Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը։ Այդ մարդիկ վերջերս են վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր կորոնավիրուսի այդ նոր տեսակը։
Ապագա համավարակները կարող են առավել մահացու լինել, քան ներկայիս համավարակը։ Այդ մասին հայտարարել է Oxford-AstraZeneca պատվաստանյութի մշակողը և կոչ արել փող առանձնացնել դրանց նախապատրաստվելու համար։
Մինչ այս, Կարլ Նեհամերն զբաղեցնում էր Ավստրիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 10 գերիների։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Իրանի միջուկային խնդրի ռազմական լուծումը համարվում է գործողությունների նվազ նախընտրելի տարբերակը, սակայն չի կարելի բացառել դրա հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Դա տեղի կունենա, հավանաբար, արդեն 2022 թվականի սկզբին։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտնել է Associated Press գործակալությունը։
Nordic Monitor-ը գրում է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն պաշտոնապես որևէ հայտարարություն չէր արվել 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության ներգրավվածության մասով։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի «ինչ-որ «Լավրովի պլան»-ի մասին արտահայտություններին»՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայություն։
Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը, այդ պաշտոնին Սեբաստիան Կուրցին փոխարինելուց 52 օր անց, հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է Kurier-ը։
ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Դմիտրի Լուկաշենկոն, որը գլխավորում է «Նախագահական սպորտային ակումբը»։ Վերջինս ևս ներառված է պատժամիջոցների ցանկում։
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը պաշտոնապես կլքի միայն հաջորդ շաբաթ, սակայն նախօրեին, ռազմական նվագախմբի մասնակցությամբ, տեղի է ունեցել նրա պաշտոնական հրաժեշտի արարողությունը։
Գերմանիայի դատարանը, եզդիների ցեղասպանության մեղադրանքով, ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին անդամ իրաքցի Թահա ալ Ջումայիլիին։ Դատական գործընթացը դարձել է առաջին նման դատավարությունը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի առաջիկա օրերին։ Այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, այդ հարցում խորհրդային պրակտիկայի ու գործընթացում անկլավների հարցի մասին զրուցել ենք քարտեզագիր Շահեն Շահինյանի հետ։
Ֆրանսիացի աջ ծայրահեղական հրապարակախոս Էրիկ Զեմուրը, ինչպես վաղուց սպասվում էր, պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։ Իր քաղաքական հայացքներով և շարժուձևով Զեմուրը նմանություններ ունի Դ. Թրամփի հետ։
Վարչապետի խոսքերով, մինչև հունվարի 16-ը, 60-ից բարձր Հունաստանի բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։
Աֆղանա-իրանական սահմանին գտնվող իրանական հսկիչ անցագրային մի քանի կետ անցել է «Թալիբան» շարժման գրոհայինների վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Aamaj News գործակալությանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին կհանդիպեն Մոսկվայում։
Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Եվրամիության 11 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամով վարակման 59 դեպք։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC)։
Իսրայելական NSO Group-ը, որը մշակել է սարքավորումների կոտրման և գաղտնալսման Pegasus ծրագրային ապահովումը, հայտնում է, որ կազմակերպությունը միայն տրամադրում է տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումն ու տվյալների հավաքումն իրականացվում է պատվիրատուի կողմից։
Նրա խոսքերով՝ Բաքուն կառուցողական տրամադրվածություն է տեսնում հայկական կողմի մոտ։ «Մենք տեսնում ենք տրամադրվածություն ստեղծելու նախադրյալներ նրա համար, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի լինի»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո, հայտարարել է, որ կողմերը բաց քննարկել են բոլոր հարցերը և որոշների պարագայում չկա տարընթերցում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմնագծման մեխանիզմները կստեղծվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարող է ձեռնարկել միջանկյալ միջոցներ այն դիմումի հիման վրա, որով Հայաստանը պահանջում է պաշտպանել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից գերեվարված իր զինծառայողների իրավունքները:
Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների իրականացումը հանդիսանում է «կարճաժամկետ հեռանկարի» հարց։ Այդ մասին TACC գործակալությանը հայտարարել է Անդրեյ Ռուդենկոն։
Սոչիում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում մինչ օրս միջադեպեր են լինում և դրանց արդյունքում զոհեր գրանցվում։ Այդ մասին Սոչիում Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման համար իրեն ընձեռնված հնարավորությունից, ամբողջությամբ պահպանի հրադադարի ռեժինը և համագործակցի։ Այդ մասին նշվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։
Շվեդիայի պատմության առաջին կին վարչապետ Մագդալենա Անդերսոնը, ընտրվելուց մի քանի ժամ անց, հրաժարական է տվել։ Պատճառը «կանաչների» կուսակցության դուրս գալն է իշխող կոալիցիայից։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Արցախում առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների։ Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Ընդորում, նրանք ոչ բոլորը կապ ունեն հենց քաղաքականության հետ, բայց կարող են տիրապետել պետական գաղտնիքի։Ըստ Պապյանի՝ ինքը նման եզրահանգման է եկել՝ ուսումնասիրելով օգտատերերի վերաբերյալ առկա տվյալները։
Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխավորական կուսակցության նախագահ Մագդալենա Անդերսոնը դարձել է առաջին կինը, որն ընտրվել է այդ երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Անդերսոնի օգտին քվեարկել է խորհրդարանի 117 պատգամավոր։
Բուլղարիայի արևմտյան հատվածում, Հյուսիսային Մակեդոնիայից զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը, հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ և այրվել, որի արդյունքում զոհվել է առնվազն 46 մարդ, այդ թվում 12 երեխա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները կկայանան 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։
Նախորդ շաբաթ մեր տարածաշրջանում տեղի էր ունենում մի իրադարձություն, որը ոչ միայն քիչ լուսաբանվեց, այլև գրեթե չքննարկվեց հայկական քաղաքագիտական ու մասնագիտական շրջանակներում։
Նրա խոսքով՝ հարձակումը կարող է ներառել Օդեսսայի և Մարիուպոլի ուղղությամբ հրետանային և զրահատանկային հարձակում, որին կհաջորդի դեսանտի հարվածը։ Բացի այդ, փոքր թվով ուժեր կարող են հարձակվել նաև Բելառուսի տարածքով։
Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևը հաղթում է այդ երկրի նախագահական ընտրություններում։ Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ նոյեմբերի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Ռադևը ստացել է ընտրողների ձայների մոտ 68 %-ը։
Իսրայելում մի քանի օր է, ինչ նորությունների գլխավոր թեման դարձել է պաշտպանության նախարար Բենի Գանցի շուրջ ծավալվող պատմությունը։ Պարզվում է՝ նրա տան աշխատակիցը կապ ունի Իրանի հատուկ ծառայությունների հետ։
Միանգամայն հնարավոր է, որ բելառուս զինծառայողներն օգնել են միգրանտներին հատելու Լեհաստանի հետ սահմանը։ Այդ մասին բրիտանական BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։