Ադրբեջանը մինչ այս պահը Հայաստանին է փոխանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մինչև 1 700 զինծառայողի դի։ Այդ մասին ADA համալսարանում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն ապագայում չի բացառվում նման հանդիպում։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանը մի քանի առաջարկ է արել Հայաստանին, այդ թվում սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած «Աշխարհը COVID-19-ից հետո» համաշխարհային ֆորումի ժամանակ։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններին (CDC) պաշտոնապես թույլատրվել է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։
Facebook սոցիալական ցանցը կդադարի օգտագործել դեմքերի ճանաչման համակարգը՝ լուսանկարներում և տեսանյութերում մարդկանց ավտոմատ կերպով ճանաչելու համար: Այդ մասին նշվում է սոցիալական ցանցի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը դիտարկում է Պակիստանից չորրորդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։ Այդ մասին հայտնում է Daily Pakistan թերթը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի այն մասին, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը։
Թուրքական հատուկ ծառայությունների հետաքննության մեջ նշվում է, որ ձերբակալված ռուսաստացիները պլանավորում էին հարձակվել Աբդուլհաքիմ անունով չեչեն դաշտային հրամանատարի վրա, որն Սիրիայում կռվում էր Բաշար Ասադի վարչակարգի դեմ։
Քաբուլի կենտրոնական հատվածում գտնվող Մուհամադ Դաուդ խանի անվան հիվանդանոցի մոտ երկու հզոր պայթյուն է տեղի է ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ։
Ողջ աշխարհում COVID 19-ից մահացած մարդկանց թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Նոյեմբերի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ, ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը, ընդհանուր առմամբ, գրանցել է 5,001,932 մահվան դեպք։
Բոչկարյովի խոսքերով, եթե մինչև համավարակը Մոսկվայի շինհրապարակներում աշխատում էր մոտ 120 000 աշխատանքային միգրանտ, ապա ներկայումս դրանց թիվը կազմում է մոտ 40 000, մյուսները հեռացել են Մոսկվայից։
«Մեծ քսանյակ»-ի առաջնորդների հանդիպման արդյունքները քննադատել է նաև Greenpeace International-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Մորգանը։
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ նման հարթակի ձևավորումը կնպաստի նաև դրական ուղղությամբ Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանը։
Միայն Վրաստանի արևմուտքում գտնվող Ծալենջիխա համայնքում է հաղթել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գիորգի Խարչիլավան։
Այդպիսով, Մեծ քսանյակի երկրները ցանկանում են հասնել նրան, որ միջազգային ընկերությունները ավելի շատ հարկ մուծեն, այլ ոչ թե խուսափեն՝ եկամուտները հայտարարագրելով օֆշորներում։
Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տրամադրած COVID պատվաստման վկայագրերը հավասարազոր են ճանաչվել ԵՄ թվային վկայագրին։ Այդ մասին հայտնում է EUReporter-ը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, թուրքական CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիվանագետը հավելել է, որ Իրանի ներկայիս կառավարությունը նպատակամիտված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։ Այդ մասին երեկ՝ հոկտեմբերի 26-ին Կովսականում (Զանգիլան) հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը։ Մինչ այդ, Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք էր կատարել հենց այդտեղ։
Հոկտեմբերի 25-ին Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները «հետ քայլ են արել և զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»։
Թուրքիայի Անթալիա քաղաքի շրջակայքում, անտառների հրդեհման կասկածանքով, կալանավորվել է ռուս 7 զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կմասնակցի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, որից հետո կմեկնի Կովսական (Զանգիլան)։
«Հետք»-ը փորձել է հասկանալ, թե արդյոք Հայաստանի համար նպատակահարմար է ներկայումս արբանյակային ինտերնետ կապին աստիճանաբար անցում կատարելը և որոնք են դրա առավելություններն ու թերությունները, ի տարբերություն կաբելային կապի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳՆ-ին հանձնարարել է «persona non grata» հայտարարել Թուրքիայում ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին։
Մոլդովայի և Գազպրոմ»-ի միջև կնքված երկարաժամկետ պայմանագրի ժամկետը, որը կնքվել է 2006 թվականին և ամեն տարի երկարաձգվում էր, լրացել է սեպտեմբերի 30-ին։
Եվրամիության երկրների կամ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 22-ին հոտնկայս ծափահարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այդ կարգավիճակում, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում ԵՄ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ փաստաթղթերի հրապարակման կարգը։ Դրանց մի մասը, ինչպես ակնկալվում է, կգաղտնազերծվի այս տարվա դեկտեմբերի 15-ին։ Դրանք այն փաստաթղթերն են, որոնց վերաբերյալ իշխանությունները չունեն վերապահումներ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական РИА Новости-ին հայտարարել է, որ եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի, Կրեմլն իր ժամանակին կհայտնի այդ մասին։
Ստամբուլում ընթանում է Թյուրքական խորհրդի առաջին մեդիաֆորումը, որի մասնակիցներին իր տեսաուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միասնաբար պայքարել ստի և ապատեղեկատվության դեմ։
Այդ մասին նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վերջերս Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան հանգամանքին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Թուրքիայից վտարել 10-ը երկրների դեսպանների, որոնք կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Թուրքիայում դեռ հոկտեմբերի 8-ին ձերբակալվել է 6 օտարերկրացի։ Նրանք մեղադրվում են քաղաքական և ռազմական լրտեսության մեջ։ Նրանցից չորսը Ռուսաստանի, մեկը՝ Ուկրաինայի, իսկ մյուսը՝ Ուզբեկստանի քաղաքացիներ են։
The Verge-ի տվյալներով՝ նոր անվանումը կարող է ինչ-որ կապ ունենալ Horizon-ի հետ, որը Facebook-ի նոր հավելվածն է և նախատեսված է վիրտուալ գրասենյակներում աշխատելու համար։
Collabs անունն ստացած նոր գործիքը երկու օգտատերերի հնարավորություն կտա համատեղ խմբագրելու հրապարակումը և Reels հոլովակը։
Իրանում դեռևս պատրաստ չեն Ռուսաստանի հետ ստեղծել ռազմական դաշինք, սակայն ապագայում նման հնարավորությունը չի բացառվում։ Այդ մասին ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
Սա Կենտրոնական Դամասկոսում ամենաարյունալի հարձակումն էր 2017 թվականի մարտից ի վեր, երբ առնվազն 31 մարդ էր զոհվել մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում։ Վերջինիս պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն»-ը։
Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումներ կարող են տեղակայվել միջազգային պայմանագրերի հիման վրա։
Aamaj News գործակալության կայքում տեղադրված տեսաուղերձի մեջ նշվում է, որ Փանջշերի և Անդարաբի հետ միասին դիմադրության մարտիկները պարտիզանական պայքար կմղեն թալիբների դեմ։
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս 5 գերիների։ Նրանց տեղափոխող ինքնաթիռն արդեն իսկ վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում։ Բաքուն նրանց փոխանցումն անվանում է «բարի կամքի դրսևորում»։
Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Արցախի Քաշաթաղի շրջանում։ Համաձայն այդ երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 19-ից մեկնարկել են Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարաշտաբային զորավարժությունները։
ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ լրագրողական հետաքննության մեջ չի տեսել որևէ նոր փաստ, իսկ այդ ամբողջ տեղեկատվությունն ավելի վաղ հայտնվել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում։
Փաուելը 84 տարեկան էր։ Հարազատների խոսքերով՝ մահվան պատճառ են դարձել COVID 19-ից հետո առաջացած բարդությունները։
Բայրամովը հավելել է, որ անհրաժեշտ է իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության կետերը՝ հատկապես շեշտը դնելով հաղորդակցությունների բացման վրա։
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Թբիլիսի իր պաշտոնական այցի ժամանակ, խոսել է «3+3» ձևաչափում Վրաստանի հնարավոր մասնակցության մասին, ինչպես նաև քննադատել ռուսական կողմին՝ 2008 թվականի հրադադարի համաձայնագրի պարտավորությունները չկատարելու մեջ։
Կուսակցության համագումարում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Փարիզի 62-ամյա քաղաքապետն զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով ձայների մոտ երեք չորրորդը և շրջանցելով Ֆրանսիայի գյուղատնտեսության նախկին նախարար, Լե-Մանի քաղաքապետ Ստեֆան Լե Ֆոլին։