Այդ մասին ուրբաթ օրը՝ հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ։
Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում ժամանել են ՌԴ արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
Հայ խաղաղապահները դուրս են բերվել Ղազախստանից և ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է կառավարության նոր կազմը։ Պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին և ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը մնացել են իրենց պաշտոններին։
Այդ մասին Կոպենհագենում կայացել մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն։ Ըստ նրա՝ նման պնդումը հիմնված է վերջին շաբաթներին կորոնավիրուսի այդ շտամով վարակման բարձր ցուցանիշների վրա։
Նախօրեին՝ հունվարի 10-ին Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների Ղազախստանում խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնում է Tengrinews-ը։
Իբրաևի մարմինը գտել են հունվարի 10-ի առավոտյան։ Նա ունեցել է վնասվածքներ, որոնք բնորոշ են բարձր տեղից ընկնելուն, գրում է РИА Новости-ն։ Ենթադրվում է, որ Իբրաևը ինքնասպան է եղել։ Իրականացվում է նախադատական հետաքննություն։
Ռուսական պատվիրակությունը ղեկավարում են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը։ Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։
Առնվազն 19 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ տուժել Նյու Յորքի Բրոնքս շրջանում գտնվող բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում։ BBC-ն գրում է, որ զոհերից 9-ը երեխաներ են։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այդ երկրում տեղի ունեցած անկարգությունները դարձել են պետական հեղաշրջման փորձ։
Հունվարի 2-ից սկսած իրավիճակը Ղազախստանում լարված է։ Ցուցարարները սկզբում բողոքում էին հեղուկ գազի գնի թանկացման շուրջ, այնուհետ պահանջները քաղաքականացվեցին։ «Հետք»-ը առցանց հետևում է դեպքերի զարգացմանն այդ երկրում։
Microsoft ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսական կանխատեսումներ ունի 2022 թվականի համար։ Նրա կարծիքով՝ այդ տարի մարդկությունը կհաղթահարի համավարակը և կգրանցի գիտական մի շարք առաջընթացներ։
Իր հերթին ղրղզական լրատվամիջոցները և տելեգրամ ալիքները հայտնում են, որ տեսանյութում դաշնակահար, Բիշքեկի ջազային նվագախմբի ղեկավար Վիկրամ Ռուզախունովն է, որը հաճախ հյուրախաղերով հանդես էր գալիս Ալմաթիում։ Նրան ճանաչել են հարազատները, այդ թվում քույրը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մշակում է նոր պատժամիջոցներ փաթեթ, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս ներխուժի Ուկրաինայի տարածք։
Նուրսուլթան Նազարբաևի դուստրը Դինարա Կուլիբաևան և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, որոնք վերահսկում են Ժողովրդական բանկը (Халык-банк, JSC Halyk Bank), ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարով աղքատացել են։
Հույս ունենք, որ Երևանը պատշաճ կերպով կգնահատի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Եվս երեք մարդ անհետ կորել է, իսկ 32-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 9-ի մոտ վնասվածքնրերը լուրջ են, նրանք գտնվում են հիվանդանոցում։
Ամբողջ Լիբանանը դարձյալ մնացել է առանց էլեկտրականության։ Այդ մասին հայտարարել է այդ երկրում էլեկտրաէներգիայի մատակարար Electricite du Liban (EDL) պետական ընկերությունը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է ճանապարհներ գտնել մարելու Կարակում անապատում գտնվող գազային խառնարանը, որը հայտնի է «Դժոխքի դարպասներ» անվամբ։ Այդ մասին գրում է Meduza-ն։
CSNA-ի (Չինաստանի ազգային տիեզերական վարչություն) հետ կապ ունեցող գիտական ալիքներից մեկը հայտնել է, որ դա ուղղակի լուսնաքար է։
Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։
Առնվազն 16 մարդ է զոհվել Սինայի թերակղզու արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, ևս 18-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
Կրեմլը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։
Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
Ամերիկյան բանակի 22-ամյա սերժանտ Ջոն Գոնսալվեսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը դիմավորել է Գերմանիայում։ 1945 թվականի դեկտեմբերին նա նամակ է ուղարկել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ապրող իր մորը, որը հայտնաբերել են միայն հիմա՝ Փիթսբուրգում։
Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերկհովեն, որը հեռարձակվել է կազմակերպության յութուբյան ալիքում։
Այդ մասին քաթարական Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։
Հունաստանի Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի այսօր՝ հունվարի 7-ին պոլսահայ հայտնի մտավորական Սևան Նիշանյանը ազատ կարձակվի։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, ինչը պայմանավորված է այդ երկրում առկա ներքաղաքական լարված իրավիճակով։ Նման հայտարարությամբ դեսպանությունը հանդես է եկել ֆեյսբուքյան իր էջում։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հետք»-ը մեկնաբանություններ է վերցրել ղազախագետ Շուշան Խաչատրյանից։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կզբաղեցնի երկրի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Այդ մասին Տոկաևը հայտարարել է քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։
Ղազախստանի ողջ տարածքում գրանցվել է ինտերնետի ամբողջական անջատում։ Այդ մասին հայտնում է NetBlocks կազմակերպությունը, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը։
Ղազախստանում ցուցարարները ներխուժել են Ալմաթիի քաղաքապետարան և նախագահի նստավայր։ Այդ մասին հայտնում են միանգամից РИА Новости-ն, Vласть-ը և Meduza-ն։
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել այդ երկրում ընթացող զանգվածային ցույցերի ֆոնին։ Հրաժարականի հրամանագիրը չորեքշաբթի՝ հունվարի 5-ի վաղ առավոտյան արդեն իսկ ստորագրել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն նոր դեպք, որի բնակչության ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 329 միլիոն մարդ։ Այդ մասին պարզ է դառնում Ջոնս Հոփքինսի համալսարանի վիճակագրությունից։
Վիեննայում վերսկսվել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք գործողության վերականգնման շուրջ բանակցությունները։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Հինգ երկրների առաջնորդները կարծում են, որ «այդպիսի սպառազինությունների հետագա տարածումը պետք է կանխարգելվի»։ Համանման հայտարարություններ են տարածվել նաև Սպիտակ տան, Ելիսեյան պալատի, Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայք էջերում։
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին թուրքական Daily Sabah-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։
2022 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան՝ փոխարինելով Սլովենիային։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, նվիրվածություն» կարգախոսի ներքո։
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմագործողությունը պաշտոնապես ավարտվել է։ «Իրաքի հողում որևէ արտասահմանյան ռազմական զորակազմ չկա»,- Բաղդադում հայտարարել է Իրաքի կառավարությունը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ թուրքական 24 TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Հետք»-ը ամփոփում է 2021 թվականին Հայաստանում և նրա շուրջ ծավալված հիմնական իրադարձությունները։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում որևէ քրեական գործ չի հարուցվել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչների հնարավոր գաղտնալսումների գործերով։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։